news.am-ի համաձայն ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդը Twitter-ի իր օգտահաշուից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը։
Նշէնք, որ Աբդուլլա Շահիդը գրառման մէջ տեղեկացրել էր, որ այցելել է Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել։ Նա նաեւ շնորհակալութիւն էր յայտնել Ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտի ղեկավարութեանը էկսկուրսիայ կազմակերպելու համար։

Յիշեցնենք, որ Աբդուլլահ Շահիդն այսօր հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրեանի եւ փոխուարչապետ Համբարձում Մաթեւոսեանի հետ։
Հետաքրքրական է թէ Աբդուլլա Շահիդի այս քայլը Հայաստանի՞ պաշտոնատարների խորհուրդով է եղել թէ Թուրքիայի՞: