Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մէջ, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Ցուցակում նա նշւում է, որպէս անձ, որն ենթակայ է«անյապաղ ձերբակալման եւ Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրաւապահ մարմիններին յանձնելու»։
««Խաղաղարար» կենտրոնը խնդրում է իրաւապահ մարմիններին կայքում արուած այս հրապարակումը դիտարկել որպէս յայտարարութիւն՝ Ուկրաինայի ազգային անվտանգութեան, խաղաղութեան, մարդկութեան անվտանգութեան եւ միջազգային իրաւակարգի դէմ այս քաղաքացու կողմից գիտակցուած արարքների մասին», ասւում է կենտրոնի կայքում արուած հաղորդման մէջ։
Սակայն, թէ կոնկրէտ ինչ «չարագործութիւններ» է կատարել Ռուբէն Վարդանեանը, անմատչելի գաղտնիք է մնում։
news.am