Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ. Արցախի ԱԺ նախագահը՝ Արայիկ Յարութիւնեանին

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ. Արցախի ԱԺ նախագահը՝ Արայիկ Յարութիւնեանին

Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանն ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդէս է եկել յայտարարութեամբ՝ կոչ անելով նախագահ Արայիկ Յարութիւնեանին հրաժարականի դիմում ներկայացնել։ Յայտարարութեան մէջ ասուած է․

«Սիրելի´ հայրենակիցներ

Ուզում եմ դիմումով, կոչով, յորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանին:

Դուք գիտեք, նաեւ վերջին հանրահաւաքի ժամանակ ասել եմ, որ մասնակցել եմ բոլոր այն հանրահաւաքներին, որոնց ինձ հրաւիրել են:

Պարոյ´ն նախագահ, ես երբեք չեմ խառնուել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետեւեալն է՝ ոչ թէ ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մէզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանութեան պետական կոմիտէն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբէն Վարդանեանին եւ Սամուել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարաւոր է, որ հրաժարուեն:

Ինչո՞ւ, հարցեր մի տուէք:

Պարոյ´ն նախագահ, եթէ այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որեւէ անձի ցաւ պատճառեմ:

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոյ´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահութեան հանրաքուէն: Եթէ ժողովուրդը չի վստահում, որ ընտրուել եք, ապա կը հեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դէպքում Արթուր Թովմասեանը կը լինի երկրի նախագահի պաշտօնակատար: Եթէ ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:

Share