Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցուածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող Տրանսպորտի միջազգային ֆորումին (ITF)։
Նա նշել է, որ այս ֆորումի նման միջազգային հաւաքները «համատեղ գործ անելու համար» շատ արժէքաւոր են, սակայն դրա կողքին անպայման անհրաժեշտ է, որ լինէն տարածաշրջանային համագործակցութիւններ։
Նա մասնաւորապէս նշել է. «Մենք անմիջապէս մեր արեւելքում Վրաստանի, Ադրբեջանի հետ ենք համագործակցում։ Հայաստանը կարգաւորման գործընթացի մէջ է։ Կասպիցի անցումից յետոյ ողջ Միջին Ասիան է։ Այդտեղ երկկողմ, եռակողմ, քառակողմ համագործակցութիւն իրականացրինք։ Զարգացման ճանապարհի միջանցքի հարցում Իրաքի, ԱՄԷ-ի եւ Կատարի հետ ենք համագործակցել։ Բուլղարիայի, Հունգարիայի եւ Սերբիայի հետ նախարարների խորհուրդ ենք ստեղծել, որը որպէս Արեւելեան եւ Հարաւարեւելեան Եւրոպայ են բնորոշւում, եւ իրականացնում ենք մեր աշխատանքները»։
Նախարարը ելոյթում անդրադարձել է նաեւ Թուրքիայում մինչեւ 2053-ը նախատեսուած ծրագրերին եւ նշել, որ իրենք պատրաստել են «տրանսպորտային ռազմավարութիւն եւ գործողութիւնների ծրագիր»։