Թուրք պատմաբանը պատրաստում է «Ցեղասպանութեան համառօտ պատմութիւն» գրքի անգլերեն տարբերակը

Թուրք պատմաբանը պատրաստում է «Ցեղասպանութեան համառօտ պատմութիւն» գրքի անգլերեն տարբերակը

Գրքում աւելացուել են մի քանի նոր փաստէր, այդ թւում՝ 1909 թուականին Ադանայում (Կիլիկիայ) հայ բնակչութեան ջարդերի մասին, որոնք պատմաբանը հաւաքել է օսմանեան արխիւներում։

ԱՄՆ-ում աշխատող թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամը պատրաստում է իր «Ցեղասպանութեան համառօտ պատմութիւն» գրքի անգլերեն տարբերակը:

Գիրքն ի սկզբանէ լոյս է տեսել թուրքերէնով՝ 2021 թուականին։ Այն յաջողուել է հրատարակել Թուրքիայում, քանի որ «ցեղասպանութիւն» եզրոյթի օգտագործման համար հետապնդումները, որոնք իրականացուել են Թուրքիայի Քրեական օրէնսգրքի 301-րդ յօդուածով (թուրքական ինքնութիւնը վիրաւորելը), հիմա նախկինի պէս այնքան սաստիկ չէն։

Ինչպէս Սպուտնիկ Արմենիայի թղթակցի հետ զրոյցում նշեց Աքչամը, 2007 թուականին Ստամբուլում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանութիւնը շատ բան է փոխել։

Ինչ վերաբերում է գրքին, ապա թուրքական տարբերակում Աքչամը երկու բաժին է ներառել այն հարցերի մասին, որոնք թուրքական հասարակութեան մէջ առայսօր քիչ են քննարկւում: Դրանցից մէկը քրդերի դերի մասին է (որոնց շրջանում թուրքական իշխանութիւնները ջարդարարներ էին հաւաքագրում — խմբ.), միւսը՝ Ցեղասպանութեան ժխտման պատմութեան մասին։

ԱՄՆ-ում հրատարակման պատրաստուող անգլերեն տարբերակում աւելացուել են մի քանի նոր փաստէր, այդ թւում՝ 1909 թուականին Ադանայում (Կիլիկիայ) հայ բնակչութեան ջարդերի մասին, որոնք պատմաբանը հաւաքել է օսմանեան արխիւներում։ ԱՄՆ-ում հրատարակութիւնը նախատեսուած է յաջորդ տարի։

Share