Թուրքիան Հայոց ցեղասպանութեան փաստը ժխտելու համար աւելի քան 100 տարի օգտագործել է իր ողջ դիւանագիտական արսենալը՝ չխնայելով ջանք ու եռանդ:
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ փոխուեց հայ-թուրքական բանակցութիւնների օրակարգը, անփոփոխ մնաց միայն Թուրքիայի ժխտողականութիւնը։ Թուրքիայում շարունակ կրկնում են, որ պատմութեան մէջ առաջին անգամ հայ-թուրքական յարաբերութիւնները շատ մօտ են կարգաւորմանը։
Չնայած պնդումներին, թէ հայ-թուրքական յարաբերութիւններում պատմական փոփոխութիւններ են գրանցուել, Թուրքիայի քաղաքականութիւնը չի փոխուել։ Այսօր էլ Էրդողանը նոյն ոճով յայտարարել է, թէ Հայաստանը պիտի մի կողմն դնի անհիմն յիշողութիւնները։ Մանրամասները՝ abcmedia.am-ի տեսանիւթում։