Իր խաղաղ եւ ակտիւ քաղաքականութեամբ, փոխելով համաշխարհային իրադարձութիւնների ընթացքը, Թուրքիան ձեւաւորում է պատմութիւնը եւ վերաշարադրում ինչպէս իր, այնպէս էլ մարդկութեան պատմութիւնը։ Դրա մասին յայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Այսօր մենք աւելի ուժեղ ենք, քան երէկ, իսկ վաղը կը հասնենք աւելի մեծ բարձունքների։ Չնայած անհեռատես [մարդիկ] փորձում են մեր ժողովրդին պահել ծանծաղուտում, մենք շարունակելու ենք յոյս սերմանել»,- նշել է Էրդողանը: