Փորձում են հիմքեր ստեղծել՝ ինձ կալանքի տանելու համարղ. Սաղաթելեան

Փորձում են հիմքեր ստեղծել՝ ինձ կալանքի տանելու համարղ. Սաղաթելեան

«Ես այս շարժման համար պատասխանատուութիւն եմ կրում, բայց իշխանութիւնն էլ պատասխանատուութիւն է կրում 5 հազար զոհուած տղերքի համար։ Իրենք պէտք է պատասխան տան 187 գիւղի, 6 քաղաքի, Արցախի 72 տոկոսի կորստի համար»,-ասաց Սաղաթելեանը։

ՔՊ-ական մի քանի պատգամաւորներ «Դիմադրութեան» շարժման պայքարի առաջին օրից փորձում են հիմքեր ստեղծել՝ ինձ կալանքի տանելու համար։ Ֆրանսիայի հրապարակում ճեպազրոյցի ժամամակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը :

Անդրադառնալով կառավարական առանձնատների դիմաց ակցիայի ժամանակ կիրառուած ոստիկանական բիրտ գործողութիւններին, լուսաձայնային նռնակներին՝ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ դա սադրանք էր ոստիկանների կողմից կազմակերպուած՝Նիկոլ Փաշինեանի հրահանգով.

«Ես այս շարժման համար պատասխանատուութիւն եմ կրում, բայց իշխանութիւնն էլ պատասխանատուութիւն է կրում 5 հազար զոհուած տղերքի համար։ Իրենք պէտք է պատասխան տան 187 գիւղի, 6 քաղաքի, Արցախի 72 տոկոսի կորստի համար»,-ասաց Սաղաթելեանը։

ԱԺ փոխնախագահի խօսքով՝ ռեժիմը, հասկանալով, որ օրէցօր կորցնում է իշխանութիւնը, «Կոլցոյ» օպերացիայ է կազմակերպել եւ ժողովրդին ջարդել։

«Ո՛չ յարձակուել ենք, ո՛չ բռնութեան կոչեր ենք արել, ընդամենն ասել ենք՝ ինչու՞ եք փողոց փակում, ինչու՞ եք ժողովրդին ջարդում։ Դրա համար հատ-հատ պատասխան են տալու։ Բայց թող միշտ իմանան, որ իշխանութիւնը յաւէրժ չէ, ո՞վ են իրենք»,- հարց հնչեցրեց Սաղաթելեանը։

Share