ԱՄՆ-ում հարցուածների կէսից աւելին չի վստահում կառավարութեանն ու դատական համակարգին։
Ամերիկացիները սկսել են աւելի քիչ վստահել կառավարութեանը, դատական համակարգին, զինուորականներին, եւ այս առումով Միացեալ Նահանգները զիջում է Մեծ եօթնեակի երկրների մեծամասնութեանը՝ նշուած է Gallup-ի նոր հետազօտութիւնում։
Ամերիկացիների 68%-ը չի վստահում երկրի կառավարութեանը։
Դատական համակարգի նկատմամբ վստահութիւնն էլ աւելի ցածր է՝ 42%։
Անկում է ապրում անգամ ԱՄՆ զինուած ուժերի նկատմամբ վստահութիւնը․ 2021 թուականի 90%-ի փոխարէն՝ անցած տարի այն կազմել է 81%:
Ուշագրաւ է, որ Մեծ եօթնեակի երկրների (ԱՄՆ, Կանադան, Մեծ Բրիտանիայ, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան) շարքում Գերմանիայում է առկայ բանակի նկատմամբ հանրային վստահութեան ամենացածր մակարդակը՝ 60%։
Փաստացի, ամերիկեան հասարակութիւնը երկփեղկուած է երկրի ռազմական ծախսէրի հարցում․ հանրայայտ է, որ Վաշինգտօնն աւելի շատ է ծախսում պաշտպանութեան ուղղութեամբ, քան Մեծ եօթնեակի միւս բոլոր երկրները միասին:
Ամերիկացիների 35%-ն այն կարծիքին է, որ այդ ծախսէրը չափազանց են, 29%-ը գտնում է ճի՛շտ հակառակը՝ դրանք քիչ են, իսկ 33%-ը համոզուած է, որ ռազմական ծախսէրի չափը համապատասխանում է երկրի կարիքներին:
Անկում է ապրում նաեւ ամերիկացիների վստահութիւնը եկեղեցիների ու կրօնական կազմակերպութիւնների նկատմամբ։ Անցած տարի ամերիկացիների 30%-ը «շատ քիչ» վստահութիւն ունէր այդ կառոյցների նկատմամբ, եւ այդ թիւը ամենամեծն է 1973 թուականից ի վեր, երբ Gallup-ը սկսեց տալ հարցը:
Վստահութեան պակաս կայ նաեւ ամերիկեան լրատուամիջոցների հանդէպ․ ամերիկացիների աւելի քան 40%-ը նշել է, թէ շատ ցածր կարգի վստահութիւն ունի յատկապէս թերթերի եւ հեռուստատեսութեան նկատմամբ:
VOA