Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցոյց է տուել, որ ցանկանում է հակամարտութիւնը Գազայում արագ աւարտուի՝ ասելով, որ «Համասը» պէտք է ազատի պատանդներին մինչեւ յունուարի 20-ը՝ իր պաշտօնը ստանձնելու օրը: Հեռացող Բայդենի վարչակազմը փոարձում է հասնել հրադադարի համաձայնագրի կնքմանը:
Գազայում անասելի տառապանքներ են վերջին 14 ամիսների ընթացքում, քանի որ Իսրայելը շարունակում է իր ռազմական արշաւը ի պատասխան «Համասի» 2023 թուականի հոկտեմբերի 7-ի յարձակման։ Տասնեակ մարդիկ դեռ պատանդ են պահւում ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական համարուող խմբաւորման կողմից, ներառեալ որոշ ամերիկացիներ:
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ եթէ պատանդներն ազատ չարձակուեն մինչեւ իր պաշտօնաւարումը, «Իրավիճակը դժոխքի կուերածուի»։
«Նրանք պէտք է որոշեն, թէ դա ինչ է նշանակում, բայց դա նշանակում է, որ հաճելի չի լինի»,-ասել է Թրամփը:
Թրամփն իր վրայ վերցրեց անցած ամիս Իսրայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ Լիբանանում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդութեամբ հրադադարի հաստատումը:
Բայց պարզ չէ, թէ ինչ է նա նախատեսում անել Գազայում:
«Նախագահ Թրամփը կարող է իրականում որոշակի ռեսուրսներ ունենալ, որոնք ԱՄՆ-ը կարող է տեղակայել Գազայի հատուածով «Համասի» վրայ ռազմական ճնշում գործադրելու համար: Ես չեմ տեսնում, թէ դա կը լինի էականօրէն աւելի դաժան, քան այն, ինչ իսրայէլցիները կրել են վերջին 14 ամիսների ընթացքում»,-ասել է Ատլանտեան խորհրդի աւագ գիտաշխատող Ահմեդ Ֆուադը։
Միեւնոյն ժամանակ, ներկայիս վարչակազմը ձգտնում է աւելի շատ օգնութիւն տրամադրել Գազային եւ աշխատում է մինչեւ վերջին րոպէն, քանի դեռ նախագահ Ջոյ Բայդէնը պաշտօնաւարում է, որպէսզի հրադադարի մասին համաձայնագիրը ձեռք բերուի: Այդ մասին ասել է պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը.
Իսկ առանց «Համասի» իշխանութեան ու վերակառուցուած Գազայ ունենալու Վաշինգտօնի նպատակը դեռ անհասանելի է, չնայած վերջինիս նոր դիւանագիտական ճնշումներին:
VOA