անգստեան օրերին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արուած յայտարարութիւնը մաքսատուրքերի հետ կապուած քննարկումների ալիք էր բարձրացրել Օտտաւայում, Մեքսիկայում, Պեկինում, Նյու Եօրքում, Հոնկոնգում, Սեուլում եւ նոյնիսկ Թայբեյում: Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել Մեքսիկայի եւ Կանադայի, իսկ 10 տոկոս՝ Չինաստանի նկատմամբ:
Սակայն նախագահը երկուշաբթի յայտարարեց Մեքսիկայի հետ ձեռք բերուած իր համաձայնութեան մասին՝ զիջումների դիմաց մաքսատուրքերը մէկ ամսով դադարեցնելու վերաբերեալ: Համաձայնութեան նպատակն է դադարեցնել դէպի ԱՄՆ միգրացիոն հոսքը եւ ապօրինի թմրանիւթերի տեղափոխումը հարաւային սահմանով: Նրա յայտարարութիւնից յետոյ շուկաները արագ փոխհատուցեցին որոշ կորուստներ: Երկուշաբթի աւելի ուշ նա նաեւ նմանատիպ դադար է յայտարարել Կանադայի հետ կապուած:
«Ֆենտանիլն այս տարի սպանել է առնուազն 200,000 մարդու: Այն Չինաստանից այստեղ է տեղափոխւում Մեքսիկայով եւ Կանադայով: Եթէ նրանք չդադարէն դա, ապա սակագները շատ աւելի կուատթարանան»,- ասել է Թրամփը
Մեքսիկայի նախագահ Կլաուդիայ Շեյնբաումը երկուշաբթի յուսադրող յայտարաութիւն է արել :
«Վստահ եմ, որ այս մէկ ամսուայ ընթացքում մենք կը կարողանանք լաւ արդիւնքի հասնել ձեր եւ մեր ժողովուրդների համար:»,- նշել է նա:
Տնտեսագէտներն ասում են, որ սպառողները շուտով կը սկսէն զգալ մաքսատուրքերը հետ կապուած որոշումների հետեւանքները:
«Սա մէզ հետ է տանում 1930-ականներ, երբ առեւտրային պատերազմը խորացրեց Մեծ դէպրեսիան: Երկարաժամկէտ հեռանկարում բարձր սակագների պահպանումը կեանգեցնի գլոբալ առեւտրի ընդհանուր ծաւալի կրճատմանը, ինչը կնուազեցնի մրցակցութիւնը եւ տեխնոլոգիական նորարարութիւնների տարածումը ողջ աշխարհում:»,- նշել է American Enterprise Institute-ից Սթիւ Կամինը:
ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Ֆու Կոնգը երկուշաբթի յայտնել է, որ Պեկինը դիմելու է Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանը:
«Մենք կարծում ենք, որ դա խախտում է ԱՀԿ-ի կանոնները եւ Չինաստանը բողոք է ներկայացնելու: Գիտակցում ենք նաեւ, որ հնարաւոր է հարկադրուած լինենք հակաքայլեր ձեռնարկել: Թոյլ տուէք նաեւ ընդգծել, որ առեւտրային պատերազմում յաղթող չկայ»,- նշել է Ֆու Կոնգը։
Թրամփը խոստովանել է, որ իր որոշումը կարող է երկրում բարձրացնել գները, սակայն յաւելել է, որ աւելի բարձր մաքսատուրքերը «արժանի գին են» ԱՄՆ շահերին աջակցելու համար:
Տեսանիւթ՝ https://www.amerikayidzayn.com/a/7962088.html
VOA