Թրամփը Մոսկուայում Վիտկովի բանակցութիւնները գնահատել է որպէս «արդիւնաւետ»

Թրամփը Մոսկուայում Վիտկովի բանակցութիւնները գնահատել է որպէս «արդիւնաւետ»

ԱՄՆ յատուկ բանագնացը Մոսկուայում էր՝ քննարկելու զինուած հակամարտութեան կարգաւորման ուղիները։ Նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ նշել է, որ Սպիտակ տան յատուկ բանագնաց Սթիւ Վիտկովի բանակցութիւնները «արդիւնաւետ» էին։

«Կայ իրական հնարաւորութիւն, որ այս աւերիչ պատերազմը վերջապէս կաւարտուի, սակայն հէնց այս պահին ուկրաինացի հազարաւոր զինուորներ շրջափակման մէջ են եւ ծանր դրութեան մէջ», — ասւում է նախագահի յայտարարութեան մէջ։ «Ես արդէն դիմել եմ՝ նրանց կեանքը պաշտպանելու խնդրանքով։ Սա կարող է դառնալ պատմական պահ։ Աստուած օրհնի բոլորին»։

Յիշեցնենք, որ Վիտկովը Մոսկուայում էր՝ զինուած հակամարտութեան կարգաւորման քննարկումների համար։ Նա փետրուարի 18-ին Ռիադում մասնակցել է նաեւ ԱՄՆ-ի վերջին տարիների առաջին բարձր մակարդակի հանդիպմանը։

Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտեին հիւրընկալելիս՝ Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ը «ցանկանում է հրադադար» եւ յոյս է յայտնել, որ ճիշտ որոշում կը կայացուի։

Անդրադառնալով Մոսկուայում տեղի ունեցած բանակցութիւններին, նախագահը նշել է, որ քննարկուել են «վերջնական համաձայնագրի մանրամասները»։

Սպիտակ տան ղեկավարը վստահութիւն է յայտնել, որ ԱՄՆ-ի դաշնակիցները պաշտպանուած կը լինէն։

«Մենք անհամբեր սպասում ենք պատասխանին եւ կոչ ենք անում քննարկել բոլոր ռազմական գործողութիւնների դադարեցումը», — ասել է պէտքարտուղար Մարկոյ Ռուբիոն։ «Եթէ պատասխանը լինի «ոչ», ապա դա շատ բան կբացայայտի նրանց իրական նպատակների մասին»։

VOA

Share