Aravot.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը
-Արդեօք օրհներգի թեման երաժշտագիտակա՞ն է, գրականագիտակա՞ն, թէ քաղաքական:
-Պետական օրհներգին որպէս մեղեդի կամ գրական տեքստ վերաբերուելը, մեղմ ասած, մերկապարանոց է եւ կարծում եմ՝ դիտաւորեալ մոլորեցուող։ Աշխարհում չկան պետական օրհներգերի ստեղծման կայուն եւ հաստատուած կանոններ։ Բացայայտ ակնյայտ է, որ ՀՀ անփառունակ վարչախումբը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական պատուէրով կազմալուծում է Հաեօց պետականութիւնը, ջնջելով կամ թուրքական քիմքին ու պատուէրին պատշաճեցնելով հաեօց ինքնութենական արժէքները, պատմական յիշողութիւնն ու մեր հաւաքական արժանապատուութիւնը։ Յենց այս քաղաքական համատեքստով է պայմանաւորուած խորհրդանիշերի՝ իսկ իրականում մեր պետութեան դէմ պայքարը։ Օրհներգը սոսկ երաժշտական կոթող չէ, այլ ժողովրդի պատմական քաղաքական զարգացման փուլերով, նրա անցեալով եւ իղձերով պայմանաւորուած խորհրդանշական ուղերձ, որը սերունդների յաջորդականութեան, համերաշխութեան, ինքնութենական բաղադրիչների հաւաքական պատկերն է: Օրինակ՝ Գերմանիայի օրհներգի հեղինակը աւստրիացի կոմպոզիտոր Հայդէնն է եւ այն գրուել է 1797 -ին՝ կայսր Ֆրանսիսկ II -ի ծննդեան առթիւ։ Միացեալ թագաւորութեան օրհներգը 1745-ին է հաստատուել։ ԱՄՆ օրհներգը անգլիական գինետան երգ է՝ 1773-ին թուագրուող, որի խօսքերը 1814-ին են գրուել, իսկ պաշտօնապէս ընդունուել է 1931-ին։ «Մեր Հայրենիքի» օտարածին լինելը նոյնպէս մտացածին է։ Խոսքերը Միքայէլ Նալբանդեանինն են, մեղեդին մշակել է Կոմիտասի ուսուցիչ Կարայ-Մուրզան, իսկ այն առաջին անգամ հնչել է 1885-ին, Թիֆլիսում։ Յետագայում, 1920-1930թթ, այն վերամշակել է Բարսեղ Կանաչեանը։
-Ինչպե՞ս եք վերաբերւում Նիկոլ Փաշինեանի՝ օրհներգում թշնամու կերպարի վերաբերեալ դիտարկմանը:
-Քաղաքական ու դիւանագիտական սնանկ վարչախմբին ու նրա առաջնորդին սեփական վախերը յաղթահարելու ռեսուրս կարծես էլ չի մնացել։ Քանի որ ունակ չէն հակազդել թշնամուն, շարունակում են սեփական պարտութիւնն արդարացնելու ու նոր մեղաւորներ նշանակելու վարքը։ Հիմա էլ զինանշանն ու օրհներգն են մեղաւոր։ Մենք հիմա բազմակողմանի պատերազմի մէջ ենք․ սրանք հետեւողականօրէն լեգիտիմացնում են թուրքական թեզերը, ոտնատակ տալով եւ ուրանալով ազգային շահեր ու իդէալներ, ընդ որում՝ իրենց բնորոշ ամենամանիպուլեատիւ գործիքներով՝ ցլերի ու կարմիր լաթերի յօրինուածքներով, բանակը նուաստացնելով, ներքին թշնամու որսով: Ի դէպ, շատ երկրների oրհներգում կայ թշնամու յղումը։ «Ոչնչացրու մեր թշնամիներին եւ տար նրանց կործանման» տողերը կան ՄԲ-ի հիմնում, Ֆրանսիայի հիմնը՝ «Մարսելյեզը» պատերազմական հիմն է, որը ժողովրդի եւ հայրենիքի թշնամիների դէմ մարտի ելնելու կոչ է։ Իմ երկիր-Հայրենիքը քանդող, ոչնչացնող եւ իմ ժողովրդին ցեղասպանող պետութիւնն իմ թշնամին է, աեօ․․․Ու էդ սպառնալիքն ամէն օր է հնչում Ադրբեջանից։
-Ձեր տպաւորութեամբ՝ ինչո՞ւ են մտաւորականները խուսափում օրհներգի եւ զինանշանի թեմայով խօսելուց, իսկ ոմանք էլ ներկայացնում են իշխանութիւնների տեսակէտին հարող կարծիքներ:
-Երկրում ազգային, արժէքաբանակ տրանսֆորմացիայ է տեղի ունենում, տեսակային զտում, համատարած ճգնաժամ։ Աեօ, հիմա սակաւ է կամ գրեթէ չի լսւում մտաւորականի խօսքը։ Ես կարծում եմ նաեւ սկզբունքներ ունեցող քաղաքացու խնդիր է․ դիմազուրկ, ամորֆ տեսակների միջավայր է ստեղծուել, որոնք յաճախ կամք կամ խիզախում չունեն հակազդելու ընդհանուր տենդէնցին։ Մի մասը հաշտւում է՝ սոցիալական կամ նիւթական պատճառներով, մի մասը յոգնել է եւ հաշտուել համատարած բարոյալքման հետ, մի մասը երեսուն արծաթով է գոհացել։ Երկրում հեղինակութիւնների, ազգային ինստիտուտների ծրագրուած ջարդ է կազմակերպել։ Խեղուած իրականութիւն․ բռնութիւնների եւ վրէժխնդրութեան գործիքով զինուած իշխանութիւն․․․․Դարձել ենք անղեկ հասարակութիւն։ Այնուամենանիւ, օրինակ` պատմաբանների մի ստուար եւ շատ պրոֆէսիոնալ խումբ պայքարում է պատմութեան դասագրքի դէմ, եւ ինչ: Օտարի օրակարգը սպասարկող ցինիկ ու ապազգային իշխանութիւն․․․
-Արդեօք հիմա ճիշտ պա՞հն է օրհներգի եւ զինանշանի փոփոխութեան:
-Հիմա մեր երկրում թշնամու պահն է, երկրում թուրք-ադրբեջանական կամքն է մոլեգնում, նրանք են ներազգային օրակարգ թելադրում։ Իսկ մեր իրականութիւնը վերածուել է համատարած հրդեհների․ չգիտես որը շիջես։ Հետեւողականօրէն կազմաքանդւում է մեր պետականութեան ճարտարապետութիւնը։ Թիրախում նաեւ Սահմանադրութիւնն է․ թշնամու անթաքոյց պատուէրով վարչախումբը լծուել է չորրորդ հանրապետութեան «կերտմանը»՝ ջնջելով մեր բոլոր ինքնութենական յենասիւները ու կասկածի տակ դնելով ապագան։
-Առաջին հանրապետութեան հիմնադիրները ինչպե՞ս կարձագանքեին այսօրուայ քննարկումներին, տիկին Գալստեան։
-Անգամ դժուարանում եմ պատկերացնել․ նոյնիսկ վեց տարի առաջ էր անպատկերացնելի, որ հայ ժողովուրդը 21-րդ դարում ցեղասպանութեան կէնթարկուեր ու նրա իշխանութիւնները կլեգիտիմացնէին թշնամու յանցագործութիւնը։ Մսխել մի ամբողջ հազարամեակների ժառանգութիւն․․․ Երբեմն ինձ թւում է, թէ դեռ չենք գիտակցում ուրացումի մասշտաբները։ Պատմութիւնն ու Աստուած չեն ներելու Արցախի դաւաճանութիւնը։ Այսպէս չի մնալու, ուժ ենք գտնելու վերածնունդի․․․
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ