Վերականգնուել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի Արցախի գրասենեակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ: Այս մասին յայտնումէն ԱՀ առողջապահութեան նախարարութիւնից:
Այսօր՝ յունիսի 25-ին ԱՀ առողջապահութեան նախարարութեան «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտէի Արցախի գրասենեակի միջնորդութեամբ եւ ուղեկցութեամբ, տեղափոխուել են ՀՀ մասնագիտացուած բժշկական կենտրոններ՝ տասնօրեայ լիակատար արգելափակումից յետոյ։ Դեռեւս բազմաթիւ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխութեանը Հայաստանի Հանրապետութիւն եւ Արցախ վերադարձին:
Նախատեսւում է օրուայ ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուների (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատուէրի շրջանակներում ժամանակին ուղեգրուել էին ՀՀ բուժում ստանալու համար, ինչպէս նաեւ Արցախ տեղափոխել հրատապ անհրաժեշտութեան դեղորայք եւ բժշկական պարագաներ։
Այս պահի դրութեամբ «Արեւիկ» բուժմիաւորումում 4 երեխայ գտնւում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնւում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
news.am