Վաղը կը ներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելեան

Վաղը կը ներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելեան

Ֆրանսիայի հրապարակում վաղը կայանալիք «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքին ներկայացուելու են առաջիկայ անելիքները, շարժումն ընդլայնելու ծրագիրը, ինչպէս նաեւ արձանագրուելու են այս ժամանակահատուածում ունեցած ձեռքբերումները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«Ես հանրահաւաքներից մէկի ժամանակ ասել էի, որ այս թեմայով ակտիւ քննարկումներ ենք սկսել շարժման մաս կազմող ուժերի, անհատների հետ։ Այդ պրոցեսն աւարտել ենք, բոլոր տեսակէտները ամբողջացրել ենք, վաղը կը ներկայացնենք ընդհանուր անելիքները, որը կարծում ենք՝ շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է։

Շարժումը դադար է առնելու միայն այն օրը, երբ ընդհանուր նպատակին հասած կը լինենք։ Այսինքն՝ կը կանխենք Հայաստանի նոր կապիտուլեացիան եւ կը հեռացնենք օրուայ իշխանութեանը։ Փողոցային պայքարը, շարժումը դադարեցնելու, հանգստանալու որեւէ այլ տարբերակ շարժումը սկսելու օրուանից յետոյ չենք քննարկել։

Ստեղծուած իրավիճակը, բազմաթիւ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխութիւններ կը լինէն»,– ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նշէնք՝ վաղը՝ յունիսի 14–ին, ժամը 19։30–ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքը։

Share