ՀՀ իշխանութիւնների օրակարգում արդէն վաղուց Արցախի հարց չկայ․ այսօր լրանում է արցախեան շարժման 36-րդ տարին

ՀՀ իշխանութիւնների օրակարգում արդէն վաղուց Արցախի հարց չկայ․ այսօր լրանում է արցախեան շարժման 36-րդ տարին

«Ժողւուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր՝ փետրուարի 20-ին, լրանում է արցախեան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղեան շարժման 36-րդ տարին: 1988 թուականի փետրուարի 20-ին արցախահայութիւնը որոշում կայացրեց դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միաւորուելով Հայաստանին: Արցախեան շարժումը յաղթանակի ու պայքարի մի նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմութեան մէջ: Այսօր՝ 36 տարի անց, ունենք մի իրավիճակ, երբ Արցախը լքուած է, հայաթափուած ու թշնամու արիւնարբու ձեռքերում: Երեւանում եւ Ստեփանակերտում արցախեան շարժման օրը տարբեր միջոցառումներ են մշտապէս կազմակերպուել: Չնայած ցաւոտ հանգամանքների բերումով ստեղծուած իրավիճակին՝ այս տարի էլ որոշ միջոցառումներ կը լինէն Երեւանում:

«Ժողւուրդ» օրաթերթը տեղեկացաւ, որ Արցախի ԱԺ բոլոր խմբակցութիւնները եւ կառավարութիւնը վաղ առաւօտեան այցելելու են Եռաբլուր՝
 յարգանքի տուրք մատուցելու նահատակների յիշատակին: Այնուհետեւ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչութիւնում տեղի կ’ունենայ հանդիպում-քննարկում՝ Արցախի ներկայ եւ նախկին պատգամաւորների մասնակցութեամբ. Արցախի խորհրդարանը նաեւ յայտարարութեամբ հանդէս կը գայ:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանութիւններին, թերեւս զարմանալի չէ. նրանց օրակարգում արդէն վաղուց Արցախի հարց չկայ, ուստի որեւէ յատուկ միջոցառում չէն նախատեսում: Փոխարէնը երեկոյեան մեծ հանրահաւաք է նախաձեռնել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը Ազատութեան հրապարակում` նուիրուած արցախեան շարժման հերթական տարեդարձին: Հանրահաւաքի հիմնական պահանջը լինելու է գործող իշխանութիւնների հրաժարականը: Ինչպէս մէզ փոխանցեցին, հանրահաւաքին մասնակցելու են նաեւ Հայաստանի եւ Արցախի ընդդիմադիր պատգամաւորները, ինչպէս նաեւ քաղաքական յայտնի գործիչներ:»։

Share