Այսօր բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ծննդեան օրն է

Այսօր բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ծննդեան օրն է

Արթուր Աբրահամը, (ծնուած որպէս Աւետիք Աբրահամեան, փետրուարի 20, 1980, Երեւան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) Գերմանիայում հանդէս եկող հայ պրոֆէսիոնալ բռնցքամարտիկ է։ 2005-2009 թթ. Եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդիւնաւետ տիտղոսի պաշտպանութիւն։ 2009 թուականից հանդէս է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թուականի աւարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպէս աշխարհի # 14 լաւագոյն բռնցքամարտիկ։

Պարգեւատրուել է «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2015 թ. շնորհուել է Երեւանի պատուաւոր քաղաքացու կոչում։

Արթուր Աբրահամն ամուսնացած է Լուսյա Հովհաննիսեանի հետ։ Նրանք ունեն երեք երեխայ՝ Գրիգոր, Մարիա, և Դիանա։

Share