Լիլիթ Գալստեան. Եկել է որոմը ցորենից զատելու ժամանակը

Լիլիթ Գալստեան. Եկել է որոմը ցորենից զատելու ժամանակը

Քննարկում՝ մշակոյթի աւելի քան 30 գործիչների մասնակցութեամբ

Մայիսի 11-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաքի աւարտից յետոյ տեղի է ունեցել քննարկում՝ աւելի քան երեք տասնեակ մտաւորականների մասնակցութեամբ։ Նրանց թւում են եղել բանաստեղծ Վահէ Արսենը, ՀՀ ժող արտիստ Հրանտ Թոխատեանը, կինօդրամատուրգ Լեւոն Գալստեանը, գրականագէտներ Սերժ Սրապիոնեանը, Կարոյ Վարդանեանը, Կարէն Արիստակէսեանը, կինօռեժիսոր Սամուել Թադեւոսեանը, մնջախաղի պետ թատրոնի գեղ․ ղեկ Ժիրայր Դադասեանը, արեւելագէտ, դոկտ․ պրոֆէսոր Ռուբէն Մելքոնեանը եւ այլք։

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, հրապարակախօս, թարգմանիչ Լիլիթ Գալստեանը անդրադարձել է այդ քննարկմանը․

«Ֆրանսիայի հրապարակում մշակոյթի գործիչներն էին․ եկել է որոմը ցորենից զատելու ժամանակը եւ նրանք ասելիք ունեն, նրանք յանձնառու են, նիկոլից յետոյ Հայաստանում անելիք շատ կայ, եւ առաջին հերթին մշակոյթով ու կրթութեամբ ենք վերականգնելու մեր զտարիւն տեսակը։

Պայքար, միութիւն, յաղթանակ»- գրել է նա։

Share