ԶՈւ գլխաւոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրեանի նկատմամբ կալանաւորման որոշման դէմ պաշտպանը բողոք է պատրաստում։
«Պարտադիր ներկայացնելու ենք, հէնց այս պահին դրա վրայ եմ աշխատում։ Վստահ եմ, որ կալանքն անհիմ է»,-Panorama.am-ի հետ զրոյցում ասաց փաստաբան Վարազդատ Յարութիւնեանը։
Նրա խօսքով, կալանքի այն հիմքերը, որոնք ներկայացուել են միջնորդութեան ու յետագայում միջնորդութիւնը բաւարարելու որշման մէջ, առարկայազուրկ են։
«Դրել են քննութեան խոչընդոտում ու փախուստ։ Երկու հիմքերին էլ մենք մանրամասն անդրադարձել ենք, պահանջել ենք, որ այդ երկու հիմքերը հիմնաւորող փաստական հանգամանքներ ներկայացուէն, չէն ներկայացուել»,-ասաց Յարութիւնյունեանը՝ ընդգծելով, որ Տիրան Խաչատրեանն ակտիւօրէն համագործակցում է նախաքննութեան հետ, վարոյթային որեւէ գործողություից չի խուսափում։
Փաստաբանը մանրամասնում է՝ փախուստի մասով հիմքում դրուել է այն հանգամանքը, որ Խաչատրեանին հիւրանոցից են յայտնաբերել։ Նրա խօսքով, այդ ընթացքում ինքը եղել է Տիրան Խաչատրեանի մօտ վերջինի հրաւէրով, որպէսզի միասին գնան ու ներկայանան ոստիկանութիւն։
«Աւելին մենք միջնորդել ենք, որ այլընտրանքային միջոցների համակցութիւն կիրառուի՝ տնային կալանք եւ 10 մլն դրամի գրաւ։ Ի պատասխան դրա, մեղադրող կողմը յայտնել է, որ միգուցէ դա փախուստի ռիսկը մեղմի, սակայն խոչընդոտման ռիսկի հաւանականութիւնը չի նուազում։ Խնդրել ենք պարզաբանել հաւանականութիւնը։ Պատասխանել են՝ շփումները, դրանք կազդէն քննութեան վրայ։ Յատկանշական է, որ ոչ միջնորդութեամբ են պահանջել սահմանափակել նրա տեսակցութիւնները, ոչ էլ կալանքի որոշմամբ։ Բաց են նաեւ հեռախօսային խօսակցութիւնները։ Սա գալիս է ապացուցելու, որ կալանքը եղել է ինքնանպատակ, չի բխել Քրեական դատաւարութեան օրէնսգրքով նախատեսուած հետապնդուող նպատակներից, կարելի է նաեւ ասել, այն կրում է պատժողական բնոյթ։ Դա մէզ համար շատ մտահոգիչ է, գտնում ենք, որ կալանքը համաչափ չի եղել, անհիմն է եղել»,-ասաց փաստաբանը։
Վարազդատ Յարութիւնեանն ասաց, եթէ շատ խորանանք, կը հասկանանք, որ միջադէպի մասնակից իշխանամերձ շրջանակների անձանց նկատմամբ կալանք չի կիրառուել։
«Սա խօսում է տարբերակուած մօտեցման, իշխանութեան կողմից Տիրան Խաչատրեանի նկատմամբ առանձնայատուկ խիստ վերաբերմունք ունենալու մասին»,-նշեց նա։
Այսօր «Հրապարակ» թերթը որոշ մանրամասներ էր հրապարակել միջադէպի պատճառների մասին։ Ըստ փաստաբանի, հրապարակուած տեղեկատուութիւնը չի համապատասխանում իրականութեանը։
«Գրել են Արցախի հետ կապուած վէճ է եղել, եւ այլն, եւ այլն։ Նման բան չկայ։ Չեմ կարող հրապարակել, թէ ինչի շուրջ է եղել, քանի որ չեմ կարող փաստական հանգամանքների մասին խօսել»,-մանրամասնեց փաստաբանը։
Յարութիւնեանը յատկաշնական է համարում, որ «Հրապարակ»-ի հրապարակումից յետոյ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյեանը ֆեյսբուքեան գրառում է կատարել։
«Նա ըստ ամենանի իշխանութեան խօսափողներից մէկն է, վարչապետի աշխատակազմում պաշտօն է զբաղեցնում, նշել է, որ թալանել են բանակը, հիմա էլ կրակում են մարդկանց վրայ։ Այդ հրապարակումը նման կալիբրի պաշտոտանատր անձի կողմից եւս մէկ անգամ գալիս է վկայելու այն մասին, որ Տիրան Խաչատրեանի նկատմամբ ընտրուած կալանքը, հնարաւոր է, զերծ չէ որոշակի ճնշումներից ու ազդեցութիւններից։ Այսինքն, որոշման վրայ որոշակի ազդեցութիւն է եղել։ Աւելին ասեմ, որ նոյն Տարոն Չախոյեանի հետ կապուող լրատուամիջոցները, եթէ կարելի է դրանք այդպէս համարել, քանի որ դրանք չէն համապատասխանում «Զանգուածային լրատուութեան մասին» օրէնքով լրատուական միջոցին առաջադրուող պահանջներին, ոստիկանութեան օպերատիւ ունեցած տեղեկութիւնները կայծակնային արագութեամբ հրապարակում էին։ Ընդ որում, Տիրան Խաչատրեանին ձերբակալելու կադրերը, որ ձեռնաշղթաներով է, որտեղ երեւում է Տիրան Խաչատրեանի դէմքի վնասուածքը, տեղի է ունեցել Ջրվէժի հիւրանոցում, մինչ մենք հասել ենք ոստիկանութեան Աբովեանի բաժին, արդէն կայքերում յայտնուել էին ոստիկանութեան օպերատիւ նկարահանումները։ Այդ շոուն ու յետագայ կալանաւորումը խօսում են Տիրան Խաչատրեանի նկատմամբ առանձնայատուկ եւ օրէնքից չբխող «յատուկ» վերաբերմունքի մասին»,-ասաց Վ. Յարութիւնեանը։
Յիշեցնենք, որ յունուարի 11-ի ուշ երեկոյեան Արամուս գիւղում գործող հացատանը տեղի ունեցած զէնքի գործադրմամբ խուլիգանութեան եւ մէկ անձի վնասուածք հասցնելու դէպքի առթիւ քննուող քրէական վարոյթի շրջանակներում ձերբակալուած 5 անձանցից մէկը ազատուել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ յարուցուել է հանրային քրէական հետապնդում։
Վերջիններիցս մէկին մեղադրանք է ներկայացուել ՀՀ քրէական օրէնսգրքի 297-րդ յօդուածի 3-րդ մասով եւ դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպէս խափանման միջոց է ընտրուել կալանքը։
Միւս երեք անձանց մեղադրանք է ներկայացուել ՀՀ քրէական օրէնսգրքի 297-րդ յօդուածի 2-րդ մասի 1-ին կէտով։
Միջնորդութիւն է ներկայացուել դատարան նրանցից մէկի նկատմամբ եւս կալանքը որպէս խափանման միջոց ընտրելու վերաբերեալ։
Միւս երկու մեղադրեալների նկատմամբ ընտրուել է բացակայելու արգելք խափանման միջոցը եւ նրանք ազատ են արձակուել։
Քրեական օրէնսգրքի 297 յօդուածը վերաբերում է խուլիգանութեանը։
Աղբիւր` Panorama.am