Դեմոկրատների համագումարում Թիմ Ուոլցը պաշտօնապէս դարձաւ ԱՄՆ փոխնախագահի թեկնածու

Դեմոկրատների համագումարում Թիմ Ուոլցը պաշտօնապէս դարձաւ ԱՄՆ փոխնախագահի թեկնածու

Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը դէմոկրատների համերկրային համագումարի երրորդ օրն ընդունեց կուսակիցների առաջարկը՝ ընթացող ընտրապայքարում ստանձնել ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի կարգավիճակը։ Համագումարի երրորդ օրը բացեց Նյու Ջերսիից ընտրուած սենատոր Քորի Բուքերը։

Թեեւ դէմոկրատների համագումարի բանախօսները անդրադարձան մարդկանց վերարտադրողական իրաւունքների պաշտպանութեանը, բնապահպանական խնդիրներին եւ երկրի սահմանների անվտանգութիւնը, այդուհանդերձ՝ օրակարգի կենտրոնում ԱՄՆ փոխնախագահի թենածուի հարցն էր։

«Քամալայ Հարիսը գործում է ի շահ մարդկանց…։ Միւս անձը վաղուց արդէն ապացուցել է, որ իր գործունէութեան հիմքում միայն ինքն է եւ իր շահը»,- համագումարին յայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթօնը՝ ակնարկելով Թրամփին:

 Embed share

Սպիտակ տան դէմոկրատ նախկին ղեկավարը, անշուշտ, երեկոյի ամէնից սպասուած բանախօսներից էր, ով 1972 թուականից ի վեր մասնակցել է դէմոկրատների բոլոր համագումարներին: Քաղաքական ու պետական աշխաանքի հսկայական փորձ ունեցող Քլինթօնը մանրամասնեց, թէ ինչու է կարծում, որ ԱՄՆ ներկայիս փոխնախագահ, դէմոկրատ Քամալայ Հարիսը լաւագոյնն է, ով կարող է զբաղեցնել ԱՄՆ յաջորդ նախագահի աթոռը:

«Քամալայ Հարիսը կ’աշխատի՝ մեր խնդիրները լուծելու, մէզ հնարաւորութիւններ ընձեռնելու, մեր վախերը փարատելու համար, ինչպէս նաեւ համոզուելու, որ իւրաքանչիւր ամերիկացի, անկախ նրանից, թէ ում օգտին է քուէարկում, հնարաւորութիւն ունի հասնել իր երազանքներին»,- յայտարարել է Բիլ Քլինթօնը:

Համագումարի առանցքային պահն, ինչպէս ասացինք, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցի ընտրութիւնն էր որպէս ԱՄՆ փոխնախագահի դէմոկրատների թեկնածու:

«Պատիւ ունեմ ընդունել ձեր առաջարկը՝ ստանձնելու ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի կարգավիճակը»,- արձագանքել է Ուոլցը:

Շատէրի համար Ուոլսի խօսքը, թերեւս, առաջին հնարաւորութիւնն էր ճանաչել նրան։

«Մեծացել եմ Բիւթում՝ Նեբրասկայ նահանգում, 400 բնակիչ ունեցող քաղաքում: Աւագ դպրոցում 24 համադասարանցի ունէի, եւ նրանցից ոչ մէկը չգնաց Յեյլի համալսարան: Սակայն, ապրելով նման փոքր քաղաքում, սովորում եք հոգ տանել միմեանց մասին»,- ասել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն:

Ուոլցը պատերազմի ւէտէրան է, նախկին ուսուցիչ եւ աւագ դպրոցի ամերիկեան ֆուտբոլի ու բասկէտբոլի մարզիչ: Յատուկ անդրադարձաւ, թէ ինչպէս են իր կեանքի այդ հատուածները օգնել նրան քաղաքականութիւնում:

«Իմ ուսանողներն էին, որ ոգեշնչեցին ինձ առաջադրուել [ԱՄՆ] Կոնգրես: Նրանք իմ մէջ տեսան այն, ինչ յոյս ունէի ներդնել նրանց մէջ՝ հաւատարմութիւն ընդհանուր բարօրութեանը, ընկալում, որ բոլորս միասին ենք, եւ հաւատ, որ մէկ մարդը կարող է իրական փոփոխութիւն կատարել իր հարեւանների համար»,- ասասց Ուոլցը:

Ուոլցն խօսեց նաեւ ազատութիւնից:

«Բայց երբ մենք՝ դէմոկրատներս, խօսում ենք ազատութիւնից, նկատի ունենք ձեր եւ ձեր սիրելի մարդկանց համար աւելի լաւ կեանք ստեղծելու ազատութիւնը: Առողջապահութեան վերաբերեալ սեփական որոշումներ կայացնելու ազատութիւնը եւ, աեօ՛, ձեր երեխաների՝ դպրոց գնալու ազատութիւնը, առանց մտաւախութեան, որ նրանց կարող են սպանել հրազենից»:

Հինգշաբթի երեկոյեան դէմոկրատներն աւարտում են իրենց համագումարը: Վերջին ելոյթը պատկանում է ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցութեան թեկնածու, եկրի գործող փոխնախագահ Քամալայ Հարիսին:

Share