«վեհափառ Հայրապետի եւ 3 նախագահների հանդիպման մասին Մամուլում անընդհատ տարատեսակ ձեւաչափերով (3+2+2 եւ այլն) հանդիպումների մասին տեղեկատուութեանը զուգահեռ հիմա էլ, արդէն որերորդ Զլմ-ն տեղեկութիւն է հրապարակում առ այն, որ սպասուող հանդիպումը նախաձեռնել է Լեւոն Տէր-պետրոսեանը: Որոշ լրատուամիջոցնէր աւելի հեռուն են գնացել ու արդէն յայտնում են, որ «լեւոն Տէր-պետրոսեանը մէկ յարկի տակ կհաւաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին»:
Հասկանալի է, որ շատ Զլմ-ների համար նմանատիպ տեղեկատուութեան տարածումը արտաքին վստահութիւն է հաղորդում իրենց խիստ բարձր «իրազեկուածութեան» մասին, բայց ընթացքում տեմպի տակ ընկնելով խեղաթիւրում են ակնյայտ հասանելի տեղեկատուութիւնը: Իրականում նախկին նախագահների եւ Վեհափառի համատեղ հանդիպումը նախաձեռնել է Իշխան Սաղաթլեանը, այնուհետեւ Վեհափառ Հայրապետը ստանձնել է այդ հանդիպումը գործնականում նՠխաձեռնողի դերն ու հէնց նրա միջնորդութեամբ էլ կայանալու է սպասուող հանդիպումը:
Հետեւաբար ոչ թէ Լեւոն Տէր-պետրոսեանն է «մէկ յարկի տակ հաւաքելու նախկին նախագահներին» այլ Վեհափառ Հայրապետը, իսկ հանդիպման ձեւաչափը շատ հեռու է «3+2+2» ձեւաչափից, այնպէս, որ եկէք առանց աւելորդ կեղծ տեղեկութիւններ տարածելու սպասենք հանդիպմանն ու դրա արդիւնքներին: Կարծում եմ երկար չենք սպասելու…
Հ.Գ. Ի դէպ այս հանդիպման նշանակութիւնն ու կարեւորութիւնը բաւականին բարձր է եւ հանրութեան շրջանում ձեւաւորուած ակնկալիքները չափազանցութիւն չեն: Յուսանք, որ 3-րդ հանրապետութեան նախկին առաջնորդները` Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ կը կարողանան երկիրն այս վիճակից հանելու վճռական գործողութիւնների ծրագիր ներկայացնել»:
Նարեկ Սամսոնեան
«Քաղաքացիական գիտակցութիւն » ՀԿ նախագահ