Բազմահազարանոց ցոյց Էրդողանի դէմ Ստամբուլում

Բազմահազարանոց ցոյց Էրդողանի դէմ Ստամբուլում

Հազարաւոր ցուցարարներ շաբաթ օրը (մայիսի 21-ին) Ստամբուլում ցոյց են անցկացրել` ընդդէմ յայտնի ընդդիմադիր քաղաքական գործչի բանտարկութեան:

Քաղաքի Մալթեփէ շրջանում ցուցարարները կարգախօսնէր են վանկարկել` ի պաշտպանութիւն Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցութեան (CHP) առանցքային անդամ Ջանան Քաֆթանջիօղլուի:

Թուրքիայի Գերագոյն վերաքննիչ դատարանը վերջերս նրան դատապարտեց հինգ տարուայ ազատազրկման` «թուրքիայի նախագահին ու կառավարութեանը վիրաւորելու» մեղադրանքով:

Տիկին Քաֆթանչի-աղլուն նոյնպէս հինգ տարով արգելուած է մասնակցել քաղաքականութեանը:

Քննադատները նրա դատավճիռը համարում են յաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրութիւններից առաջ Էրդողանի հակառակորդների նկատմամբ գործադրելիք ճնշումների մի մաս:

Share