Անյապաղ հրապարակման համար
Դեկտեմբերի 4, 2023
պատուաստուէք հիմա՝ այս տօների շրջանում առաւելագոյն պաշտպանուածութեան համար
Մինչ դուք պատրաստուում էք տօների շրջանին, Լոս Անջելեսի Շրջանի Հանրային Առողջութեան Վարչութիւնը (Հանրային Առողջութիւն) խրախուսում է ձեզ պատուաստուել COVID-19-ի դէմ նոր թարմացուած պատուաստանիւթով, որպէսզի պաշտպանէք ձեր և ձեր սիրելիների առողջութիւնը տօնակատարութիւնների ընթացքում: Թարմացուած պատուաստանիւթն ապահովում է արդիւնաւէտ պաշտպանութիւն Լոս Անջելեսի Շրջանում ներկայումս շրջանառուող ենթատեսակներից: Պատուաստուելը ծանր COVID-19-ից ձեզ պաշտպանելու ամենաապահով տարբերակն է:
Պատուաստուելը հաւաքոյթներից շատ առաջ՝ գերադասելի է առնուազն 2 շաբաթ առաջ, կապահովի առաւելագոյն պաշտպանուածութիւն ծանր հիւանդութիւններից, որոնք կարող են խաթարել ձեր տօնական ծրագրերը: Ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ պատուաստանիւթերը կարող են նուազեցնել երկարատև COVID-19-ի վտանգը և մեծացնում են ծանր հիւանդութիւններից, հիւանդանոց ընկնելուց և մահանալուց խուսափելու հաւանականութիւնը, եթէ COVID-19-ով վարակում լինի:
6 ամսական և աւելի բարձր տարիքի բոլոր անձնաց, անկախ պատուաստուած լինելու նախկին կարգավիճակից և նախկինում COVID-19 ունենալուց, խորհուրդ է տրուում 2023-ի սեպտեմբերին հասանելի դարձած պատուաստանիւթի առնուազն մէկ դեղաչափ: 5 տարեկանից փոքր երեխաների և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց դէպքում Հանրային Առողջութիւնը խորհուրդ է տալիս խօսել բժշկական մատակարարի հետ COVID-19-ի դէմ թարմացուած պատուաստանիւթ ստանալու լաւագոյն ժամանակի և դեղաչափի մասին: Հնարաւոր է, որ խորհուրդ տրուեն մի քանի դեղաչափեր:
Թարմացուած պատուաստանիւթը յատկապէս կարևոր է 65 տարեկան և աւելի բարձր տարիքի չափահասների, յղի անձանց և քրոնիկական հիւանդութիւններ ունեցող անձանց համար, որոնք COVID-19-ի հետևանքով ծանր հիւանդանալու, հիւանդանոց ընկնելու և մահանալու վտանգի տակ են:
COVID-19-ի դէմ թարմացուած պատուաստանիւթը հասանելի է ամբողջ Լոս Անջելեսի Շրջանում առանց գրպանից ծախսերի՝ անկախ ապահովագրութեան և ներգաղթի կարգավիճակներից: Պատուաստումների վայրեր գտէք այստեղ՝ myturn.ca.gov:
Քանի որ COVID-19 վարակի նկատմամբ անուարակունակութիւնը ժամանակի ընթացքում անհետանում է, և շրջանառւում են նոր ենաթատեսակներ, վարակուելու հաւանականութիւնը մեծանում է: Թարմացուած պատուաստանիւթն ապահովում է արդիւնաւէտ պաշտպանութիւն ներկայումս Լոս Անջելեսի Շրջանում շրջանառուող ենթատեսակներից:
Եթէ հարցէր ունէք այն մասին, թէ ինչպէս և որտեղ պատուաստուել՝ ներառեալ խնդրելու համար տնային պատուաստում որևէ մէկի համար, ով անկարող է տնից դուրս գալ, կապ հաստատէք Հանրային Առողջութեան Վարչութեան զանգերի կենտրոնի հետ 1-833-540-0473 հեռախօսահամարով: Այն բաց է առաւօտեան 8-ից երեկոյեան 8-ը՝ շաբաթը եօթ օր:
(Armenian) |
Պատուաստանիւթերի մասին իմացէք աւելին՝ publichealth.lacounty.gov/vaccines: