Սա մեր ազգային կրթութեան նկատմամբ պլանաւորուած քանդման ծրագիր է. Լիլիթ Գալստեան

Սա մեր ազգային կրթութեան նկատմամբ պլանաւորուած քանդման ծրագիր է. Լիլիթ Գալստեան

Այս անցնող չորս տարիների ընթացքում մեր պետութեան կազմաքանդումը եւ մեր ինքնութիւնը կերտող ինստիտուտների նկատմամբ գիտակցուած արշաւանքը ծրագրաւորուած էր. Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

«Այն բոլոր հարուածները, որ մեր ինքնութեան սիւների նկատմամբ կատարուեցին, պատահական բաներ չէին եւ թիրախների մէջ բանակի կողքին հաւասարապէս կրթական համակարգն էր, եկեղեցին, ազգային արժէքները եւ աւանդոյթները: Ինչ վերաբերում է կրթութեանը, այս ոլորտի նկատմամբ արշաւանքը սկսուեց նախ կրթական չափորոշիչներով»:

Լիլիթ Գալստեանը նաեւ ընդգծեց, որ մինչ Ադրբեջանում սովորեցնում են հայրենասիրութիւն, մէզ մօտ մօտ սովորեցնում են խաղաղասիրութիւն թշնամու նկատմամբ.

«Ամսիներ առաջ Ալիեւը մի տեղ արտայայտուեց, որ մեր յաղթանակները, Շուշին ու Հադրութը կարողացանք վերադարձնել, որովհետեւ մենք կրթում էինք հայրենասէրների: Մինչ նրանք հայրենասէրների էին կրթում եւ համոզում էին, որ մէզնից նուաճածը հայրենասիրութիւն է իրենց համար, մենք թուրքից ու ադրբեջանցուց, այդ վանդալներից եղբօր, խաղաղասէրի կերպար էինք ստեղծում»:

Մանրամասները՝ տեսանիւթում:

Share