Վաղը ԿԳՄՍ նախարարութիւն են հրաւիրուած գերատեսչական, պաշտօնեայ պատմաբաններ՝ քննարկելու «Հայոց պատմութեան» 8-րդ դասարանի դասագիրքը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանը՝ խոտան որակելով այն «դասագիրքը», որը պատրաստւում են հրամցնել 8-րդ դասարանցիներին։ Գիտնականի տեղեկութիւններով՝ ԿԳՄՍ նախարարութիւն՝ նախարարի ու փոխնախարարի մօտ, հանդիպման են հրաւիրուել գերատեսչական պատմաբաններիը, որոնք պաշտօններ ունեն եւ, ըստ ամենանի, ինչ-որ հոնրարներ են խոստանալու, որ բերանները փակէն։
Հանդիպմանը մասնակցելու հրաւէր Դեմոյեանը չի ստացել։ Աւելին՝ նշել է, որ կը զարմանար էլ, եթէ իրեն հրաւիրեին։ Դեմոյեանի բնորոշմամբ՝ պատմաբաններին լռեցնելու օպերացիան սկսւում,«ինչ-որ գումարային, հոնորարային խոստումներ են տալու, որ աղմուկ չբարձրացնեն, որ հերթական մասնակցային դպրոցի Ժաննայ Անդրէասեանի գործարքը տեղի ունենայ»։
Ըստ նրա՝ գրքի վրայ սրբագրիչ, ընդհանրապէս, չի աշխատել, բովանդակայինը աղբ է ՝ «սովետական կղերակուսակցական, վերամբարձ մուտքով։ Ներածականում շարադրում են, թէ մենք այս ենք անելու, այն ենք անելու, նոյն սովետահայ պատմագրութեան ձեռագրիրն է»։ Պատմաբանի փոխանցմամբ՝ գրքում փորձ է արուել ներկայացնել Բագրատունիներից մինչեւ 20-րդ դարի սկիզբը, բայց իրականում 20-րդ դարի սկզբի իրադարձութիւններից ոչինչ չկայ։
Դասագրքի վերաբերեալ խիստ բացսական կարծիք է տուել պատմութեան ինստիտուտը, եղել է 80 էջ գրախօսութիւն, յետոյ համարել են, թէ, իբր, գրախօսութիւնը սխալ է տրուել ու խարդախութեամբ, ինչ-որ անյայտ պատմաբանի կարծիքով անցկացրել են ։ «Շատ գռեհիկ ձեւով շրջանցել են, կը ներէք այս բառն օգտագործեմ՝ քցել են Պատմութեան ինստիտուտին», – ասաց Հայկ Դեմոյեանն ու յաւելեց, որ կատարուածը համարում է կրկնայանցագործութիւն, պետութեան միջոցների մսխում, պետութեան հասցրած նիւթական վնաս։ Աւելին, չի բացառւում, որ այդ հիմքով անձամբ յանցագործութեան մասին հաղորդում ներկայացնի՝ ԿԳՄՍ նախարարի ու փոխնախարարի գործողութիւնների առնչութեամբ։
Պատմական գիտութիւնները դոկտորը նշեց, որ ուսումնասիրել է դասագիրքը եւ կարող է արձանագրել, որ ոչ միայն տառասխալներ կան, այլ նաեւ մտքի մինչեւ անգամ տարեթուերի սխալներ։ «Փաստինֆոյ»-ի հարցին, թէ սոցիալական ցանցերում տարածուել է, որ անգամ 1828 թ. ռուս- պարսկական պատերազմի հետեւանքով Արեւելեան Հայաստանի տարածքի անցումը Ռուսական կայսրութեանը մեկնաբանուած է որպէս բռնակցում կայսրութեանը, Դեմոյեանը դա խորամանկ խայծ որակեց։
«Դա խորամանկ խայծ է, որ մարդիկ կենտրոնան դրա վրայ, թակարդ է լարուած, թէ, իբր, իրենք հակառուսական են, դա արել են, որ հերթական անգամ ռուսներին հնարաւորութիւն տան, օգտագործել մեր դէմ։ Երկրորդը՝ դա դրել են շրջանառութեան մէջ, որ մարդիկ կենտրոնանան հակառուս, ռուսամէտ հասկացութիւնների վրայ, մարդկանց մի մասը կասի ճիշտ են գրել, միւսը՝ ոչ ու բանաւէճը կգնայ իրենց ուզած ձեւով ՝ մակերեսային, 50/50-ի մէջ, իսկ գլխաւորը, բուն բովանդակութիւնը, սխալների քանակը, նորոյթի բացակայութիւնը չէն նկատի, չէն քննարկի, կը դառնայ երկրորդական։ Երեխաներին հրամցնելու են խոտան գիրք, որում չկայ ոչ մի նորութիւն, բայց արդիւնքում մսխել են պետական գումար այն ստեղծելու համար»,- ասաց Հայկ Դեմոյեանը՝ աւելացնելով, որ նախարարութիւնը փորձում է կանխել պատմաբանների միաւորուելը, «փորձում են գերատսեչական պատմաբաններին իրենց կողմը քաշել, քանի որ անցեալ տարուայ 7-րդ դասարանի դասագրիքի շուրջ քննադատաերի միաւորումը, գիշերային սարսափ երազ էր իրենց համար, միաւորուել էր աւելի քան 100 պատմաբան»։
Աղբիւր` Փաստինֆո
Հայկ Անուշաւանի Դեմոյեան (Ծնուել է մայիսի 22, 1975, ք. Լենինական, ՀԽՍՀ), հայ պատմաբան, հրապարակախօս, Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր։