Խորհրդարանի աշխատանքները ընդդիմութեան վերադառնալ կամ չուերադառնալուց որեւիցէ կերպ չեն տուժում, դանից տուժում է ընդդիմութիւնը, լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնեանը՝ արձագանքելով ԱԺ նիստէրին այսուհետեւ եւս չմասնակցելու մասին խորհրդարանական ընդդիմութեան յայտարարութեանը։
Ալէն Սիմոնեանը պնդեց նաեւ, որ իրեն ծանօթ մի հետազօտութեան արդիւնքներով՝ քաղաքացիները բացասաբար են վերաբերւում ընդդիմութեան՝ խորհրդարան չգալուն։
«Ծանօթացել եմ մի հետազօտութեան, հարցում է անցկացուել քաղաքացիների շրջանում, հարցուածների գրեթէ 90 տոկոսը, անկախ իրենց քաղաքական նախասիրութիւններից, շատ բացասական են վերաբերւում այդ ոճին։ Ինչ վերաբերում է յետագային, ես չեմ կարծում, որ մենք եւս մէկ անգամ այդ հնարաւորութիւնը իրենց կը տանք՝ ամբողջ ժամանակահատուածում չգալ այստեղ, եւ որ դա մնա առանց հետեւանքի»,-նշեց Սիմոնեանը։
Հարցին՝ այսպիսով ինքը խորհրդարանական ընդդիմութեանը սպառնում է մանդատներից զրկելու գործընթա՞ց սկսել, Ալէն Սիմոնեանը պատասխանեց․
«Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ։ Այս անգամ մենք բաւարարուեցինք իրենց պաշտօնների հետ կապուած արձագանք տալով, միւս պարագայում այլեւս թէ՛ միջազգային գործընկեր, թէ՛ համաքաղաքացի, չի զարմանայ, եթէ մենք օգտուենք այդ իրաւունքից, որովհետեւ դա տրամաբանական է»։