ՀԱՄԱՍ խմբաւորման կողմից ռազմական գործողութիւնների հետեւանքով Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի յանձնախմբի անդամ Յակոբ Սեւանը:
«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, բախումները տեղի են ունենում հիմնականում Իսրայելի հարաւում,մեր կողմերում բնաւ պատերազմական գործողութիւններ չկան: Երուսաղեմի հայ համայնքում տուժածներ չկան»,- ասաց նա: