Ձեզ համար պէտք է հարց լինի՝ ինչու են հեռաւոր երկրները Սիւնիքում ամրանում․ Իրանի հիւպատոս

Ձեզ համար պէտք է հարց լինի՝ ինչու են հեռաւոր երկրները Սիւնիքում ամրանում․ Իրանի հիւպատոս

Հարաւային Կովկասում Իրանի դերի, Սիւնիքում տարբեր երկրների ունեցած հետաքրքրութիւնների մասին Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ–ում Իրանի գլխաւոր հիւպատոս Մորթեզայ Աբեդին Վարամինի հետ։Արդէն 2 տարի է՝ Սիւնիքի մարզկենտրոն Կապանում գործում է Իրանի գլխաւոր հիւպատոսութիւնը։ Ո՞րն էր հիւպատոսութիւն բացելու գերնպատակը, որքանով է նպատակն իրագործւում։

Պարոն Աբեդին Վարամին, արդէն 2 տարի է՝ հիւպատոսութիւնը գործում է Կապանում, որքանով է յաջողուել իրագործել ներկայացուցչութեան առջեւ դրուած նպատակները, գո՞հ եք արդիւնքից, եւ ինչո՞ւ է Հայաստանն այդքան կարեւոր Իրանի համար։-Հիւպատոսութեան գլխաւոր նպատակը եղել եւ մնում է մեր երկու պետութիւններն իրար աւելի մօտեցնելը եւ կապը դիւրացնելը։ Կարծում եմ՝ մէզ յաջողուել է դա անել։ Հայ-իրանական «Նաւասարդ» փառատօնը դրա ապացոյցներից մէկն է, ընդամէնը մէկ դրսեւորումը։ 3 տարի առաջ, երբ փառատօնը ստեղծուեց, ամէն ինչ այլ էր, այն, ինչ տեսնում եք, նաեւ մեր աշխատանքի, հայ գործընկերների հետ լաւ համագործակցութեան արդիւնք է։ Վստահ եմ, որ ամէն ինչ աւելի է լաւանալու։Իրանն ու Հայաստանը հազարամեակների բարեկամութիւն ունեն, մենք միշտ միասին ենք եղել։ Երբ մեր հոգեւոր առաջնորդ այաթոլլայ Ալի Խամենէին հանդիպել էր պարոն Փաշինեանի հետ, յստակ ասել էր` Իրանը կարեւորում է Հայաստանի հետ կապը բարձր մակարդակի պահպանելը։ Ուրիշ նախագահների եւ երկրների հետ նման երկխօսութիւն քիչ կը տեսնեք։ Սա ցոյց է տալիս, որ Հայաստանն այն երկիրն է, որը շատ կարեւոր է մէզ համար։ Ու այս յարաբերութիւնները թշնամիներ ունեն, այդ մասին եւս ասել է Ալի Խամենէին։ Նա ասել է՝ պիտի շատ զգոյշ լինել։

– Իրանում ղեկավարութեան փոփոխութիւնը չի՞ կարող ազդել մեր երկու երկրների կապերի վրայ։-Իրանի օրէնսդրութիւնն այնպէս է կառուցուած, որ նախագահի փոփոխութեամբ ոչինչ չի փոխւում։ Նախագահ Փեզեշքիանն ու պարոն Փաշինեանն այդ մասին եւս խօսել են։

-Այսօր իրանա-իսրայէլական հակամարտութիւնը բաւականին սրուած է, կայ նաեւ վտանգ, որ հակամարտութիւնը կարող է աւելի մեծ մասշտաբներ ստանալ, Մերձաւոր Արեւելքում, այսպէս ասած, Իրանի զբաղուածութիւնը չի՞ շեղի ուշադրութիւնը Հարաւային Կովկասից։-Միանշանակ ո՛չ, բացարձակ։ Թեպետ տարբեր երկրներ աշխատում են այդ ուղղութեամբ, որ շեղէն Իրանի ուշադրութիւնը։ Ընդ որում, կան երկրներ, որոնք այստեղից հազարաւոր կիլօմետրեր հեռու են, բայց գալիս են այս տարածաշրջան շեղելու համար։ Այդ մարդիկ ու երկրներն այստեղ չպիտի լինէն, նրանք գալիս են եւ ուզում են Հայաստանը դարձնել ռազմավարական դաշտ։ Խամենէին երբ ասել է՝ «թշնամիներ կան», նաեւ դա նկատի ունէր։

-Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ արեւմտեան երկրները շատ հետաքրքրուած են յատկապէս Սիւնիքով, ինչու՞, ի՞նչն է նրանց այստեղ բերում։-Այդ հարցին իրենք պիտի պատասխանէն։ Մեզ համար կարեւոր է Սիւնիքը, որովհետեւ մեր հարեւանն է, Հայաստանի հետ հազարաւոր տարիների պատմութիւն ունենք։ Ձեզ համար էլ հարց պէտք է լինի՝ իրենք ինչի՞ համար են գալիս, մատը խառնում եւ ուզում Սիւնիքում ներկայ լինել, դուք պէտք է այդ հարցն անպայման ճշտեք։Մենք այդ հեռու երկրներին ասում ենք, որ թողնէն՝ Հայաստանն իր ճանապարհով գնայ, չխանգարէն, չխառնուէն։ Հայաստանն անկախ երկիր է, եւ այդ անկախութիւնը պէտք է յարգել։ Չպիտի Հայաստանին ասէն՝ ում հետ լաւ լինի, ում հետ՝ վատ։ Ուկրաինական պատերազմը հայ ժողովրդի համար իրօք պէտք է ինչ-որ առումով դաս լինի։

-Արդէն 2 տարի Սիւնիքում եք ապրում, հե՞շտ է, ի՞նչն է դուր գալիս, ինչի՞ հետ այդպէս էլ չեք հաշտուել։-Զգում եմ, որ Սիւնիքի ժողովուրդն աւելի մօտ է Իրանի ժողովրդին իր մշակոյթով, սովորոյթներով, նաեւ լեզուական առումով։ Լեզուական շատ ընդհանրութիւններ կան, նման բառեր կան, օրինակ, տատիկը թոռանն ասում ա՝ ջիգեար ջան, սա մաքուր պարսկական է, ու սա ընդհանրութեան միայն մէկ օրինակ է։ Այնպէս որ, ինձ շատ հարազատ եմ այստեղ զգում։

-Նախորդ տարի, երբ զրուցում էինք, խոստացաք՝ հայերէն սովորել։ Ի՞նչ առաջընթաց կայ։-Ցաւօք, հայերենի հարցում էլ առաջընթաց չունեմ, շատ զբաղուած ենք եղել, չեմ հասցրել, բայց յոյսով եմ՝ շուտով հիւպատոսութիւնում հայերենի դասէր կը սկսենք, այդ դէպքում ես առաջին աշակերտը կը լինեմ։

sputniknews

Share