Ճանապարհը մէկն է՝ շարունակել աշխատել մարդկանց հետ, դուրս գալ փողոց. Իշխան Սաղաթելեան

Ճանապարհը մէկն է՝ շարունակել աշխատել մարդկանց հետ, դուրս գալ փողոց. Իշխան Սաղաթելեան

Յուլիսի վերջին տասնօրեակում աշխատանքային այցերով Բելգիայում, Բրիւսելում, Նիդեռլանդներում եղած ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը պնդում է՝ իր հանդիպումները եւս մէկ անգամ վերահաստատում են՝ Հայաստանի միջազգային գործընկերներին շատ դժուար է բացատրել, թէ ինչպե՞ս է ստացւում, որ երկրին պատերազմ եւ պարտութիւն բերած իշխանութիւնը նորից վերընտրւում է։

«Դժբախտութիւն, պատերազմ, մահ բերած իշխանութիւնն ինչպե՞ս է կարողանում մնալ. սա դրսի մեր գործընկերներից շատերի համար անհասկանալի է»,- 168 TV-ի «Ռեւյու» հաղորդաշարի եթերում ասաց Սաղաթելեանը՝ ընդգծելով՝ խոշոր հաշուով այս հարցի պատասխանը գտնելը դժուար է հայաստանեան իրական ընդդիմութեան համար, որն իր բոլոր ռեսուրսներով 4 տարի շարունակ փորձում է երկիրն ազատել այս իշխանութիւնից։

«Պայքարում ենք, եթէ կարողանայինք ժողովրդի լայն հատուածներին բացատրել, թէ ի՞նչ է մէզ սպասւում, այսօր այս իրավիճակում չէինք լինի»,- ասաց Իշխան Սաղաթելեանը՝ շեշտելով՝ ընդդիմութեան համար պայքարի վերջնանպատակին հասնել չի յաջողւում, որովհետեւ իշխանութիւնը մի կողմից՝ հայ ժողովրդի կարողանում է խաբել եւ մոլորեցնել խաղաղութեան մասին կեղծ լոզունգներով՝ զուգահեռաբար Հայաստանին բերելով տարածքային կորուստներ, միւս կողմից՝ ընդդիմութեան դէմ տեղեկատուական ահաբեկչական գործողութիւնների է դիմում։

«Մեկ օրում հերոսին դարձնում են դաւաճան եւ հակառակը. մենք սրան հակակշռող համակարգեր դեռ չենք կարողացել ստեղծել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Ըստ Սաղաթելեանի՝ այս ու այլ հարցերում արձանագրած թերացումներից ընդդիմութիւնը լուրջ հետեւութիւններ է արել ու եկել աւելի արդիւնաւետ աշխատելու հրամայականին։

«Ճանապարհը մէկն է՝ շարունակել աշխատել մարդկանց հետ, դուրս գալ փողոց եւ ազատուել սրանցից՝ երկիրը դուրս բերելով այս իրավիճակից։ Այս պահին գոյութիւն ունի շարժում, որի առաջնորդ Բագրատ Սրբազանը խօսել է այն մասին, թէ ինչ են պատրաստւում անել։ Առաջիկայում շատ աւելի կոնկրէտ բաներ կասուէն»,- ասաց Սաղաթելեանը։

Իշխան Սաղաղթելեանը պայքարից դժգոհող եւ խորհրադարանական ընդդիմութեան աշխատանքը քննատատող քաղգործիչների համար եւս մէկ անգամ կրկնեց՝ զուր են պահանջում ընդդիմութիւնից վայր դնել մանդատները, որովհետեւ այդ պարագայում արտահերթ ընտրութեան անցկացումը երաշխաւորուած չի լինելու, աւելին՝ Փաշինեանը կարող է արտահերթ ընտրութիւն նշանակել բացառապէս իրեն յարմար ժամկէտում։

«Այնպէս որ, Փաշինեանին է ձեռնտու, որ խորհրդարանում չլինի այս ընդդիմութիւնը։ Ասուածը, միեւնոյն ժամանակ, չի նշանակում, որ մենք մեր մանդատները վայր չենք դնելու։ Մի քանի ամիս առաջ ես ՀՅԴ-ի անունից յայտարարել եմ՝ Դաշնակցութիւնը չի՛ լինի այն խորհրդարանում, որը կուաւերացնի Հայաստանի կապիտուլեացիայի պայմանագիրը»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը։

Վերջինիս փոխանցմամբ՝ խորհրդարանական ընդդիմութեան քննադատները քննադատելու փոխարէն՝ պէտք է նպաստէն, որպէսզի ձեւաւորուի տեղեկատուական այնպիսի համակարգ, որը կը հակակշռի այս իշխանութեան տեղեկատուական ահաբեկչութեանը, ինչն էլ իր հերթին՝ կնպաստի աւելի բազմամարդ փողոցային պայքար ունենալուն։

«Նորերից որեւէ մէկին մեր գրասենեակի պադուալում չեմ պահում։ Եթէ ամէն մեծ-մեծ խօսացող 100 մարդ կարողանար հաւաքել, շատ աւելի հեշտ կը լինէր։ Բազկաթոռի վրայ նստած չենք, մեր գործընկերները յայտնուել են բանտում, մինչդեռ, բազմոցին նստածներն ասում են՝ յարմար ընդդիմութիւն ենք, պէտք է փոխել։ Ասել ու նորից կրկնում եմ՝ այս խորհրդարանական ընդդիմութեանը փոխելու ամենահեշտ տարբերակն այդ ընդդիմութիւնից աւելի արդիւնաւետ աշխատելն է»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Հարցազրոյցի մանրամասները՝ տեսանիւթում։

Share