Պարտութիւնից յետոյ մեծ ցաւ է, բայց ցաւն ի վերջոյ դառնում է ցասում եւ վերածւում վրէժի․ Արա Պուլուզեան

Պարտութիւնից յետոյ մեծ ցաւ է, բայց ցաւն ի վերջոյ դառնում է ցասում եւ վերածւում վրէժի․ Արա Պուլուզեան

Ինչպէս յայտնի է, ՀՅԴ-ն որոշել է պահպանել Արցախի իր կառոյցները, քանի որ Դաշնակցութեան համար Արցախի էջը փակուած չէ։ Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արայ Պուլուզեանի հետ։

Արայ Պուլուզեանի խօսքերից առանձնացրած մէջբերումները՝ ստորեւ․

-Արցախի պետականութեան կառուցման գործում Դաշնակցւթիւնը մեծ դեր է ունեցել։

-Հայաստանը, որպէս գործոն, այլեւս դուրս է գալիս միջազգային ասպարէզներից։

-Բանակցողին պէտք է փոխել, այլ ձեւ չկայ։

-Արցախի կորուստը համայն հայութեան կորուստն է, տուժողը ոչ միայն արցախցին է, այլեւ՝ ողջ հայ ժողովուրդն է։

-Հայաստանի իշխանութեան էս թոյլ, անկամ քաղաքականութիւնը մէզ աւելի շուտ է մօտեցնում պատերազմին։

-Ի՞նչ է նշանակում կեցցէ բաժակը, կեցցէ հեծանիւը․ եւ դա ասում է երկրի գլխաւոր անձը։

-Սփիւռքն այսօր խռովում է Հայաստանից, որովհետեւ Հայաստանն այսօր արժէքներից շատ է հեռացել։

-Զարմանալի է մտաւորականութեան հլու-հնազանդ լինելը, ասում են՝ քաղաքականութիւնից հեռու ենք։

-Պարտութիւնից յետոյ մեծ ցաւ է, բայց ցաւն ի վերջոյ դառնում է ցասում եւ վերածւում վրէժի։

Ամբողջական հայցազրոյցը տեսնել տեսանիւթում՝

Share