Խաղաղութեան պայմանագիրը մօտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապէս Արցախի մասին խօսք չկայ. Վարդան Օսկանեան

Խաղաղութեան պայմանագիրը մօտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապէս Արցախի մասին խօսք չկայ. Վարդան Օսկանեան

Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ այս փաստաթուղթը նրանք ստորագրում են, ոչ թէ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ, այլ այս պայմանագիրը, ընդամէնը ստորագրում  են Նիկոլ Փաշինեանի եւ նրա կառավարութեան հետ:

Վարդան Օսկանեան

Սեղանի վրայ այսօր կայ այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագիր, իմ տեղեկութիւններով բաւական առաջ է գնացել եւ  մօտ է ստորագրման: Այս մասին իր ֆեյսբուքեան տեսաուղերձում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեանը:

«Այդ փաստաթղթում նախկինում կար մի կէտ, եթէ չեմ սխալւում 9-րդ կէտը, որտեղ խօսւում էր Արցախի ժողովրդի իրաւունքների, անկախութեան հարցերի մասին, այդ կէտն այսօր հանուած է ասյդ պայմանագրից, գոյութիւն չունի, ընդհանրապէս Արցախի մասին խօսք չկայ եւ եթէ այս բովանդակութամբ է ստորագրւում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջը: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջերս ասաց, որ հայերը պէտք է մոռանան Արցախի մասին: Ես կարծում եմ, որ դա անհնար պահանջ է, հայ ժողովուրդը երբեք չի կարող մեռանայ Արցախի մասին: Արցախի մոռացում նշանակում է մոռանալ ,եր անցեալը, մեր պատմութիւնը մեր ողջ մշակութային ժառանգութիւնը: Արցախը մենք չենք կարող մոռանալ, որովհետեւ Արցախը հայկական հող է: Արցախը երբեք անկախ ադրբեջանի կազմում չի եղել, նոյնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնաւար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի քաղաքական միաւոր: Պահանջել,որ հայ  ժողովուրդը մոռանայ Արցախը, դա ուղղակի անհնար է»,- ասում է նա:

Օսկանեանը նշում է, որ խնդիրը կայանում  է նրանում, որ ՀՀ իշխանութիւնները գնում են դրան եւ այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակութեամբ մոռացութեան է տանում Արցախը:

«Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թէ Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ Նիկոլ Փաշինեանի եւ նրա կառավարութեան հետ, հայ ժողովուրդը չի կարող մոռանայ Արցախը»,-ասում է Օսկանեանը եւ շեշտում, որ Արցախի ժողովրդի վերադարձն իրենց տներ պէտք է մաս կազմի այս պայմանագրին, եթէ իրօք այն խաղաղութեան պայմանագիր է:

ԱԳ նախկին նախարարի խօսքով՝ այսօր իշխանութիւնները ունեն այդ վերջին հնարաւորութիւնը՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մէջ:

«Դա հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի նուազագոյն իրաւունքն է եւ դրա տէրն ու տիրականը պէտք է լինի ՀՀ կառավարութիւնը: ՀՀ կառավարութիւնը պարտաւոր է այսօր այդ հարցին տէր կանգնել եւ միակ պայմանը այս կէտի ներառումն է, 9-րդ կէտը պէտք է վերադարձնել պայմանագրի մէջ, որ Արցախի ժողովուրդը միջազգային երաշխիքներով պէտք է վերադառնայ: Այ դա իսկապէս կարող է ինչ-որ առումով խաղաղութիւն բերել մեր երկու ժողովուրդներին»,- ասում է նա:

Օսկանեանը ինչպէս նախկինում, այս անգամ եւս առաջարկեց աշխատել իշխանութիւնների հետ այդ հարցն օրակարգ բերելու համար՝ նշելով, որ պարզապէս կամք եւ ցանկութիւն է պէտք, այլ ոչ թէ իշխանութիւնը պահելու նեղ հաշուարկներ:

Share