Արցախում այսօր՝ յուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարաւոր արցախցիներ են հաւաքուել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին յայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգէն Ներսիսեանը:
Աւելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը հանդէս էր եկել տեսաուղերձով եւ յայտարարել, որ միանում է շարժմանը:
Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:
