«Ապագայ կա». ինչպէս է Փաշինեանը Հայաստանը քշում թուրքական աշխարհ

«Ապագայ կա». ինչպէս է Փաշինեանը Հայաստանը քշում թուրքական աշխարհ

EADaily  — «Будущее есть»: как Пашинян гонит Армению в турецкий мир. Новости Армении. Пашинян новости. Новости. Новости сегодня — EADaily — «Ապագայ կա». ինչպէս է Փաշինեանը Հայաստանը քշում թուրքական աշխարհ — Պեոտր Մակեդոնցեւ — Քաղաքական փոխակերպումը Հայաստանում՝ խախտելով ստատուս քուոն ղարաբաղեան հակամարտութիւնում, ինչի հետեւանքով փաստացի տեղի ունեցաւ  չճանաչուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնալուծարում, իսկ տարածաշրջանը յայտնուեց Ադրբեջանի հսկողութեան տակ, էապէս փոխեց անդրկովկասեան լանդշաֆտը:

2020-2023 թթ. իրադարձութիւնները Ղարաբաղում, որի համար հայերն ու ադրբեջանցիները պայքար էին սկսել դեռ 1918ին՝ անմիջապէս Ռուսական  կայսրութեան փլուզումից յետոյ (տես 2023116 Ռասուլզադեից մինչեւ Ալիեւ. Ադրբեջանի եւ Ղարաբաղի համար պայքարի մասին յօդուածը-ԳՄ), յանգեցրին ռուս-հայկական յարաբերութիւնների սրընթաց վատթարացման եւ աստիճանական անկման: Միաժամանակ Փաշինեանի կառավարութիւնը ձգտում է հնարաւորինս արագ խաղաղութեան պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ եւ կարգաւորել յարաբերութիւնները Թուրքիայի՝ Հայաստանի պատմական թշնամու հետ: Սակայն թուրք-ադրբեջանական տանդէմի հետ Հայաստանը կարող է հաշտուել մի դէպքում, երբ պաշտօնական Երեւանը Ղարաբաղը դէ իւրէ ճանաչի Ադրբեջանի տարածք եւ հրաժարուի 1915-1922 թթ. Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար պայքարից: Այդ երկու կէտէրն են   հէնց փաշինեանականների առաջարկած ապագայի հիմքը: Տրանսպորտային հաղորդակցութ յան բացումը մայր Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնաւարութեան միջեւ Հայաստանի տարածքով, ինչպէս նաեւ «արեւմտեան» ադրբեջանցիների վերադարձը Հայաստան նոյնպէս պաշտօնական Երեւանի եւ Բաքուի բանակցութիւնների օրակարգում են:

Իհարկէ, փաշինեանականները չէն կարող բացայայտ յայտարարել, որ Հայաստանը վերածում են թուրք-ադրբեջանական պրոտեկտորատի: Իր թուրքամէտ գիծը քօղարկելու համար Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը, որ Ռուսաստանի նկատմամբ իր թշնամութիւնը չի թաքցնում, պարբերաբար այցելում է ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայ, իսկ հայկական յատուկ նշանակութեան ջոկստը մասնակցում է Հունաստանի եւ Կիպրոսի համատեղ վարժանքներին:

Առհասարակ փաշինեանականների համար Հունաստանը եւ Կիպրոսը կարեւոր քաղաքական-գաղափարական նշանակութիւն ունեն: Այդ երկու երկրները Եւրոպական միութեան անդամ են, իսկ Հունաստանը նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է: Հայերի համար հոյներն աւանդաբար համարւում են բարեկամ երկիր, այսպէս ասած «բախտակից եղբայրներ»՝ տուժած թուրքերից, որոնք վստահ հսկում են Կիպրոսի հիւսիսային մասը (տես 20231123 ՛Ադրբեջանը կասկածի տակ է դրել արեւմտաասիական պետութեան սահմանները» վերտառութեամբ յօդուածը-ԳՄ):

Հունաստանի եւ Կիպրոսի հետ համագործակցութիւն ծաւալելով՝ փաշինեանականները ջանում են քօղարկել իրենց քծնանքն Ադրբեջանին ու Թուրքիային:Բայց եւ այնպէս մախաթը պարկում չես կարող թաքցնել: Չափազանց ակնառու է փաշինեանականների՝ Բաքուի եւ Անկարայի հետ հաշտուելու տենչանքը, որպէսզի վերջնականապէս խզուի կապը Ռուսաստանի հետ եւ «Հայաստանը տարուի Արեւմուտք»: И всё же, шила в мешке не утаишь. Слишком уж очевидно стремление пашиняновцев помириться с Баку и Ан Այսպէս, դեկտեմբերի 11-ին Հայաստանի հանրապետական կուսակցութեան (2008-2018 թթ. իշխող) գործադիր մարմնի ներկայացուցիչ Էդուարդ  Շարմազանովն իր տելեգրամեան ալիքում Հայաստանի ներկայիս իշխանութիւնների խաղաղասիրայ կան ճիգերին սպանիչ բնութագիր տուեց.  «Չկա խաղաղութեան պայմանագիր։ Կա միայն Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր։ Կա միայն հայի յիշողութիւնն ու ազգային արժանապատուութիւնն  ուրանալու պայմանագիր։ Ինչու՞, օրինակ, Հունաստանը Կիպրոսին սատարում է, իսկ Նիկոլը հրաժարուեց Արցախից։ Որովհետեւ նիկոլիզմը չունի կարմիր գծեր, բացի աթոռի համար պայքարից։ Նիկոլը խաղաղութեան կարգախօսներով 5 տարում 3 պատերազմ բերեց հայ ժողովրդին։ Նիկոլն ու խաղաղութիւնը տրամագծօրէն հակառակ բաներ են: Նիկոլն ու աղէտը հոմանիշներ են»։

Միաժամանակ Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխօսնակը այլընտրանք է առաջարկում. «Ի՞նչ եմ առաջարկում։ Չսատարել նիկոլիզմին ու չքուէարկել նրա օգտին որեւէ մակարդակում։ Հեռացնել նիկոլիզմը, հրաժարուել Ադրբեջանի հետ նուաստացման պայմանագիր կնքելուց եւ ՌԴ-ի ու Իրանի հետ  ռազմական դաշինք կնքել։ Սա է այլընտրանքը»։

Աւաղ, մեր կարծիքով, Շարմազանովի ներկայացրած սցենարը քիչ հաւանական է:

Սկսենք այնպիսի գործոնից, ինչպիսին ժամանակն է: Քանի դեռ ներկայիս իշխանութիւնները արտահերթ ընտրութիւններ չէն անցկացնի (իսկ դա, ըստ ամենանի, տեղի կ’ունենայ 2024ի գարնանից ոչ աւելի վաղ), Փաշինեանը կը մնա վարչապետ: Այդ ընթացքում փաշինեանականները ոչ միայն կը հասցնեն ստորագրել խաղաղութեան պայմանագիրը Ադրբեջանի հետ, այլեւ էլ աւելի կփչացնեն յարաբերութիւնները Ռուսաստանի հետ:

Բայց ուրիշ գործոններ էլ կան, որոնք կարող են դեր խաղալ հօգուտ ոչ այնքան անձմբ Փաշինեանին, որքան Հայաստանի յետագայ աշխարհաքաղաքական վերակողմնորոշմանը: Դեռ Լեւոն Տեր-Պետրոսեանի ժամանակներից, որին համարում են Փաշինեանի հոգեւոր հայրը, Հայաստանի արեւմտամէտ մտաւորականութ իւնը Ղարաբաղը «բեռ» էր համարում, որը խանգարում է Ռուսաստանից անջատուելուն: Այդ նոյն շրջանակները  թշնամութիւն էին սերմանում Հայաստանի բնակչութեան ու ղարաբաղցիների միջեւ, այսինքն՝ պառակտում էին  հայերին: Այդ  կաղապարներով գործող փաշինեանականներն արդէն յաջողութեան էին հասել: Ղարաբաղյան առաջնորդներին, որոնք վտանգ էին ներկայացնում Փաշինեանի համար, ձերբակալեց ադրբեջանական կողմը:     Իսկ չճանաչուած հանրապետութեան որոշ ղեկավարներ, ինչպիսիք են նախագահ Սամուել Շահրամանեանը, կառավարութեան ղեկավար Արթուր Յարութիւնեանը եւ պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուել   Բաբայանը, թաքուն թէ առերես գործում են Փաշինեանի համար՝ նպաստելով չճանաչուած Լեռնային Ղարաբաղի  Հանրապետութեան իրաւաբանօրէն լուծարմանը:

Իհարկէ, Հայաստանում են այսօր գտնւում փախստականները Ղարաբաղից եւ ղարաբաղեան պատգամաւորները: Սակայն հոկտեմբերի 25-ին Ղարաբաղի կառավարութեան նախկին ղեկավար Արտակ Բեգլարեանը հաղորդեց, որ աւելի քան 10 հազար ղարաբաղցի, այսինքն՝ եկածների 10 տոկոսը, արդէն լքել է Հայաստանը: Հիմնականում՝ դէպի Ռուսաստան: Ամենայն հաւանականութեամբ, փաշինեանականները  յոյս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ Հայաստանում փաստացի ղարաբաղցի չի մնա:

Ինչ վերաբերում է բուն Հայաստանի Հանրապետութեան բնակչութեանը, ապա կարելի է արձանագրել նրա ռուսամէտ հատուածի ցրումը: Ահա, համաձայն պաշտօնական տուեալների, 2022ի ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի 45 հազար քաղաքացի: Յիշեցնէ՝ք 2022ի կապուած յատուկ ռազմական գործողութեան սկսուելու հետ, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ,Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանեց, ինչն ուղեկցուեց որոշակի տնտեսական դժուարութիւններով: Այդուհանդերձ Հայաստանի 45 հազար բնակիչ գիտակցաբար ցանկացել է իր ճակատագիրը կապել    Ռուսաստանի հետ՝ ձեռնոց նետելով այս աշխարհի հզօրներին: Համեմատութեան համար ասենք, որ 2022ին Հայաստան խուժեց ռելոկանտների հոսքը, որոնց մէջ տարբեր ազգութիւնների մարդիկ էին, այդ թւում եւ հայեր:

Ուշագրաւ է՝ նոյնիսկ մասնակի զօրահաւաքից եւ բոլոր դժուարութիւնների շարունակութիւնից յետոյ էլ, կապուած պատժամիջոցների ու մարտական գործողութիւնների հետ, 2023ի առաջին կիսամեակում ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի 18 հազար քաղաքացի: Այլ խօսքով՝ Ռուսաստանին համակրող հայերը բաւական զանգուածաբար փոխադրւում են Ռուսաստան: Հետեւաբար բուն Հայաստանում բնակչութեան ռուսայ  մէտ շերտը նեղանում է, ինչը միայն եւ միայն ձեռնտու է փաշինեանականներին:

Երբեմն որպէս ազդեցութեան գործիք մատնանշում են տնտեսութիւնը: Համարւում է՝ տնտեսական միջոցները    սթափեցնող ազդեցութիւն կ’ունենան փաշինեանականների վրայ: Աւաղ, դա էլ է մոլորութիւն: 1990-ական թուականներին, երբ Հայաստանի նախագահը Լեւոն- Տեր-Պետրոսեանն էր, հազարաւոր մարդիկ էին լքում Հայաստանը: Այն ժամանակ իրավիճակը փոխուեց Ղարաբաղից եկած Ռոբերտ Քոչարեանի շնորհիւ, որը դարձաւ Հայաստանի նախագահը: Տպաւորութիւն է ստեղծւում, որ Փաշինեանն ու նրա թիմը սերտել են Տեր-Պետրոսեանի սխալները: Այժմ տնտեսական դրութեան վատթարացման դէպքում պարզապէս մարդիկ կը սկսէն մեկնել Հայաստանից ուրիշ երկրներ հանուն աւելի լաւ ճակատագրի: Այն իրավիճակում, երբ Ղարաբաղն Ադրբեջանի հսկողութեան տակ է, իսկ ղարաբաղեան ղեկավարները՝ Բաքուի բանտում, Երեւանի արեւմտամէտ ուղղութեանը ոչինչ չի սպառնում:

Շատ լաւ, կասէն մէզ, ենթադրենք՝ Ղարաբաղը կորած է: Բայց չէ՞ որ բուն Հայաստանում կարող են յայտնուել       ուժեր, որոնք ժողովրդավարական ճանապարհով կը հեռացնեն փաշինեանականներին եւ կը վերականգնէն յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Հարեւան Վրաստանում նախագահ Միախայիլ Սաակաշուիլին եւ նրա համախոհները, որոնք պատերազմ սանձազերծեցին 2008ին Հարաւային Օսիայի դէմ, հեռացուեցին իշխանութիւնից 2012-2013 թթ. բիզնեսմէն Բիձինայ Իւանիշուիլու, որը վարչապետ դարձաւ, եւ նրա «Վրացական երազանք» կուսակցութեան շնորհիւ: Այդ ժամանակուանից ի վեր Թբիլիսիում իշխանութեան ղեկին է «Վրացական երազանքը», որը, ի տարբերութիւն փաշինեանականների, չի պատրաստւում Վրաստանը ներքաշել Արեւմուտքի հակառուսական արկածախնդրութեան մէջ:

Փաշինեանը, որ Սաակաշուիլու նման իշխանութեան եկաւ գունաւոր յեղափոխութեան շնորհիւ, շատ նման է Վրաստանի նախկին  փողկապ ծամող նախագահին: Չի կարելի պատահականութիւն համարել նաեւ այն, որ Վրաստանի՝ ճաղերի հետեւում յայտնուած նախկին նախագահը քանիցս խորհուրդներ է տուել հայ վարչապետին, թէ ինչպէս արագ խզել կապերը Ռուսաստանի հետ:

Բայց կասեք՝ ներողութիւն, եթէ Հայաստանում գտնուել է սեփական Սաակաշուիլին, ապա կարող է գտնուել նաեւ  սեփական Բիձինայ Իւանիշուիլին եւ «Հայկական երազանքը», որը կը կարողանայ ազատել երկիրը թուրքական լծի  հեռանկարից: Փաշինեանականներն արդէն սկսել են միջոցներ ձեռնարկել Բիձինայ Իւանիշուիլու հնարաւոր հայկական տարբերակի դէմ: Նոյեմբերի 21-ին յայտնի դարձաւ, որ Հայաստանի գլխաւոր դատախազութիւնը պահանջել է բռնագրաւել  «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանի առանձնատունը եւ փայաբաժինը 39 ընկերութիւններում: Մինչ այդ Ծառուկեանը քննադատաբար էր արտայայտւում Ռուսաստանը Հայաստանի թշնամի ներկայացնելու փորձերի դէմ: Այսինքն՝ փաշինեանականները որոշել են գործել նախազգուշացումներով՝ ի ցոյց դնելով նրանց, ովքեր կարող են խանգարել  իրենց քաղաքական ուղղութեանը:

 Իսկ ի՞նչ է պատրաստում Հայաստանի համար «Փաշինեան եւ ընկ.»-ը:

Դրա համար անհրաժեշտ է հետ գնալ: 2022 թ. յունուարի 8-ին հակառուսական հայեացքներով յայտնի պատգամաւոր Գագիկ Մելքոնեանը ասում էր.«Անձամբ ես չեմ հաւատում թուրքերին… Ուրեմն մենք պետութիւն ենք եւ ունենք հարեւան պետութիւն, հետեւաբար յաւէրժական թշնամի չի լինում, ինչպէս հաւերաժական բարեկամ: Պետութիւնը պէտք է իր շահերն ունենայ: Հանուն այդ շահի կարելի է բարեկամանալ, հանուն այդ շահի՝ թշնամի դառնալ: Մենք պէտք է դրանով առաջնորդուենք: Մենք ասում ենք՝ մեր բոլոր հարեւանները թշնամի են: Ոչ: Մենք պէտք է բոլորի հետ… եւ Իրանի, եւ թուրքերի… 100 տարի առաջ գլուխներս մտցրել  են, թէ թուրքերը մեր թշնամիներն են, լաւ հասկացանք,  իսկ ի՞նչ է, թշնամու հետ չի՞ կարելի ինչ-որ բան անել, ինչ-որ կապ հաստատել: Դէ ինչքա՞ն կարելի է:  Մենք մեր անցեալը դնում ենք ապագայի կողքին, ապագան տանում անցեալ»:

Ուշադրութիւն դարձրեք, թէ ինչպէս է այդ թաւշեայ ռուսատեացը հնարաւոր համարում Հայաստանի շփումները Թուրքիայի հետ: Եւ դա այն դէպքում, երբ իրենք փաշինեանականները ջանասիրաբար զբաղուած են հակառուսական քարոզչութեամբ՝ կանխադրելով Հայաստանի դէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Ռուսաստանի առանձնայատուկ մերձաւորութեան մասին զառանցանքը: Երբ թուրքական կամ ադրբեջանական քաղաքական գործիչների հետ հանդիպումներ են անցկացնում եւրոբիւրոկրատները (Շառլ Միշելն ու Ուրսուլայ ֆոն դեր Լեայենը) կամ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի (տես 20231208 Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան շտապում են փրկել Ուկրաինան ռազմական պարտութիւնից յօդուածը-ԳՄ) ներկայացուցիչները, ապա փաշինեանականները դրա մէջ որեւէ  ամօթալի բան չէն տեսնում: Թուրքերի հետ թշնամանալ, համաձայն նրանց բրիտանական տրամաբանութեան, պարտաւոր է միայն եւ միայն Ռուսաստանը: Նոյնն է դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ահա թէ ինչ է 2023ի ապրիլի 20-ին յայտարարել Ղարաբաղի ու Ադրբեջանի հետ հակամարտութեան մասին փաշինեանական պատգամաւոր Հովիկ Աղազարեանը.

 «Ոչ լեգիտիմ իշխանութիւնները Արցախի ժողովրդի պայքարի դափնիները քաշեցին իրենց վրայ, որպէսզի  աւար բաժանէն՝ յետագայում փողերը էստեղից տանելով ու էնտեղից բերելով … Ես Ադրբեջանի ժողովրդի եւ ադրբեջանական պետութեան հետ ոչ մի խնդիր չունեմ, խնդիրն այլ տեղում է, հետեւաբար այն քաղաքականութեանը, որ այժմ իրականացնում է մեր իշխանութիւնը, ես լիովին համամիտ եմ»։

Այսինքն՝ սեւացնելով Ռւսաստանը եւ ռուսներին Բաքուի եւ Անկարայի հետ Մոսկուայի համագործակցութեան համար, իրենք՝ փաշինեանականները պատրաստ են հաշտուել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Հայաստանի վարչապետն ու իր զինակիցները ժամանակին զանգուածների մէջ  նետեցին «Ապագայ կա» կարգայ խօսը: Հանուն այդ ապագայի նրանք պատրաստ են մոռացութեան մատնել անցեալը եւ հայ հասարակութեանը վերածրագրաւորել հակառուսական եղանակով: Համոզուելու համար բաւական է դիտարկել մի իրադրձութիւն, որ տեղի է ունեցել դեռ մինչեւ Ադրբեջանի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողութիւնը: Օգօստոսի 23-ին Փաշինեանը հանդէս եկաւ ուղերձով՝ կապուած Հայկ. ԽՍՀ Գերագոյն սովետի ընդունած Հայաստանի անկախութեան հռչակագրի տարեդարձի հետ: Հայաստանի վարչապետն այն ժամանակ յայտարարեց.

«Անկախութեան հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրուեց մեր այսօրուայ պետականութեանը: Այն ընդունուեց 1988ից ծաւալուող Ղարաբաղեան շարժման գագաթնակէտին, Խորհրդային Միութիւնում թեւածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում… Հռչակագրի տեքստի քննական վերլուծութիւնն ի ցոյց է դնում, որ մենք ի վերջոյ ընտրել ենք այնպիսի խօսոյթ եւ բովանդակութիւն, որի հիմքում դրուած է մէզ Խորհրդային Միութեան մաս դարձրած բանաձեւը. խօսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խօսոյթի մասին է, որ մէզ անընդհատ կոնֆլիկտների մէջ էր պահելու մեր հարեւանների հետ: Անկախութեան հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միութիւնից հեռանալու ուղեգիծը, բայց եւ փակեցինք Խորհրդային Միութիւնից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թէ 20-րդ դարավերջին ընդունուած Անկախութեան հռչակագրով որդեգրեցինք մի բանաձեւ, որը 20-րդ դարասկզբին մէզ արդէն իսկ բերել էր անկախութեան կորստի»:

Ինչո՞վ չի գոհացրել Փաշինեանին Անկախութեան հռչակագիրը, որի տակ նրա հոգեւոր ուսուցիչ Լեւոն Տեր-Պետրոսեանի ստորագրութիւնն է: Նրանով, որ հռչակագրում յիշատակւում է Հայկական ԽՍՀ Գերագոյն սովետի եւ Լեռնային Ղրաբաղի Ազգային ժողովի 1989ի դեկտեմբերի 1-ի որոշումը «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» եւ Հայաստանի աջակցութիւնը «Օսմանեան Թուրքիայում   եւ Արեւմտեան Հայաստանում» կատարուած ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը»: Այդ երկու դրոյթները խանգարում են փաշինեանականներին թուրք-ադրբեջանական տանդէմի հետ հաշտուելու հարցում:

Նկատելի է նաեւ՝ ջանալով հաշտուել թուրքական կողմի հետ, ներկայիս վարչապետը Խորհրդային Միութիւնը ներկայացնում է որպէս չարիք: Դա անում է այն նոյն պատճառով, ինչ միւս հետխորհրդային իշխանաւորները, որոնք իրենց պետութիւնը կառուցում են Ռուսական կայսրութեանը, Խորհրդային Միութեանը եւ ՌԴ-ին հակադրուելու վրայ: Հայաստանի դէպքում նաեւ առկայ է հասկացութիւնների նենգափոխում, երբ որպէս Հայաստանի ազգային թշնամիներ՝ թուրքերը փոխարինւում են ռուսներով:

Ի դէպ, արդէն Ղարաբաղի ողբերգական իրադարձութիւններից յետոյ  The Wall Street Journal-ի հետ հարցազրոյցում, որ հրապարակուեց հոկտեմբերի 25-ին, Փաշինեանը յայտարարեց.

«Գիտեք, եթէ Դուք պատմական կոնտեքստն եք ընդգծում, ես այդ պատմական կոնտեքստում ոչ այնքան կընդգծէի Հայաստանի, հայ ժողովրդի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները, որքան կընդգծէի Հայաստանի եւ Թուրքիայի կամ Հայաստանի եւ տարածաշրջանի թրքախօս ժողովուրդների յարաբերութիւնը, աւելի ճիշտ՝ Հայաստանի յարաբերութիւնը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այստեղ են բոլոր հարցերը եւ այստեղ են բոլոր հարցերի պատասխանները»:

Այսինքն՝ վարչապետը բերնից թռցրել է հայ եւրոատլանտիստների նուիրական երազանքը, որոնք երազում են ինչքան հնարաւոր է հեռու մնալ Ռուսաստանից եւ ռուսական աշխարհից: Նրանք ցանկանում են անել այն, ինչ չկարողացան անել դաշնակցականները 1918 եւ 1920թթ., այն է՝ ստեղծել փոքրիկ, Ռուսաստանից անկախ Հայաստան թուրքական պրոտեկտորատի ներքոյ, չէ՞ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է հէնց արեւմտեան այլընտրանքը Երեւանի համար:

Միւս հարցն այն է, որ նոյնիսկ թուրք-ադրբեջանական տանդէմն է քննադատաբար վերաբերւում Հայաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ռազմայ-քաղաքական ակտիւութեանը (Անկարան եւ Բաքուն ցանկանում են լրիւ ճզմել հակառակորդին): Իսկ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն էլ աւելի է հանդէս գալիս տարածշրջանում Հայաստանը Արեւմուտքի ֆորպոստ դարձնելու դէմ (Թեհրանը նոյնիսկ հանդէս է գալիս զանգեզուրեան միջանցքի դէմ, որը առաջ են մղում Անկարան ու Բաքուն):

Փաստօրէն տարօրինակ իրավիճակ է ստեղծւում, երբ փաշինեանականները թունաւոր են դառնում ոչ միայն  Ռուսաստանի համար (լկտի ռուսատեացութեան պատճառով), այլեւ Իրանի եւ թուրք-ադրբեջանական տանդէմի համար (չնայած դրանց էական տարբերութեանը, բոլոր երեք երկրներն էլ մերժում են  Հայաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ռազմական ներկայութիւնը):

Ընդ որում, փաշինեանականների համար գլխաւոր ուղղութիւնը, որ կարգն էլ որ լինի (մաքուր թուրքական  պրոտեկտորատ կամ թուրքական պրոտեկտորատ եւրոամերիկեան ներկայութեամբ), մնում է հրաժարումը Ղարաբաղից եւ հայութեան ազգային ինքնագիտակցութեան փոփոխութիւնը 1915ի ցեղասպանութեան խնդրի  մասով: Համենայն դէպս, Հայաստանն առայժմ գնում է դէպի այդ ապագան:

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Share