Մեր չլինելու հաշուին տարածաշրջանում խաղաղութիւն չի կարող լինել

Մեր չլինելու հաշուին տարածաշրջանում խաղաղութիւն չի կարող լինել

Երասխի դէպքերը եւս մէկ անգամ ապացուցում են, որ եթէ ուզում ես խաղաղութիւն, ապա պէտք է կարողանաս պաշտպանել այդ խաղաղութիւնը. ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

«Մենք ունենք հարեւաններ, որոնք արդէն երկար տարիներ միայն ուժի սպառանալիքի միջոցով են հարցեր լուծում եւ վերջին իրադարձութիւններից յետոյ էլ Թուրքիան եւ Ադրբեջանը ակնյայտ տանում են այն գիծը, որ բոլոր տեսակի հարցերն այլեւս աշխարհակարգի փոփոխութիւն է տեղի ունեցել եւ ամէն ինչ կարելի է լուծել պատերազմով, ուժի պարտադրանքով։ Նախկինում եթէ մենք գնում էինք բանակցելու այդ բանակցութիւնները պէտք է զուգորդուեին ուժի ցուցադրումով, հիմա այդ ուժը ցուցադրել են եւ տեսել են, որ այս կողմից այդ ուժի դէմ ուղղակի անպաշտպան իրավիճակ է եւ դրանից աւելի են լկտիացել։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին բնականաբար իր ծրագիրն ունի։ Մենք դա ուզում ենք անտեսել,, բայց իրենք յամառօրէն այն պնդում են։ Իրենք խնդիր ունեն Հայաստանից վերջանականապէս ստանալ այն ամէնը, ինչ իրենց երազանքներն են եղել՝ Նախիջեւանի կապը Ադրբեջանի հետ, Զանգեզուրի միջանցք եւ այլն»,- ասաց նա։

Նրա խօսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ցոյց են տալիս, որ իրենք օգտուելու են ստեղծուած աշխարհաքաղաքական խառնաշփոթից եւ Հայաստանից փորձելու են կորզել ինչ հնարաւոր է․

«Սա շարունակուելու է, քանի դեռ մենք ցոյց չենք տուել, որ մէզ կարող ենք պաշտպանել։ Այս իշխանութիւններն ամէն ինչ անում են մէզ թուլացնելու եւ բոլորի մօտ այն տպաւորութիւնը ստեղծելու, որ մենք անզօր եւ անճար ենք եւ պէտք է ընդունենք բոլոր այն պահանջները, որոնք թշնամին դնում է մեր առաջ։ Մենք ասում ենք՝ ոչ, հայ ժողովուրդը անզօր չէ։ Հո՞ նոր չյայտնուեցինք այս տարածաշրջանում այս վիճակով։ Դարեր շարունակ մենք կարեցել ենք մէզ պաշտպանել։ Դրա համար 3 ուղութեամբ պէտք է աշխատել՝ վերականգնել եռամիասնութիւնը, պաշտպանունակութիւնը պէտք է մեծացուի եւ դիւանագիտութիւնը պէտք է կտրուկ փոխուի»,- ասաց նա։

Պատգամաւորի խօսքով՝ այսօր մեր մօտեցումը այս է՝ «Մենք պատրաստ ենք զիջել, միայն թէ չգիտենք ինչքան զիջենք, որ վերջնական լինի», սա է մեր մօտեցումը․

«Ադրբեջանի ախորժակը անսահման է, ինչքան զիջում ես չի բաւարարում։ Բորելի յայտարարութիւնն էլ դա էր նշանակում, ասում էր՝ լաւ էս Հայաստանն էլ ի՞նչ զիջի»,- ասաց նա։

Խաղաղութեան գործընթաց որպէս այդպիսին քաղաքակիրթ բանակցութիւնների միջոցով ես չեմ տեսնում։ Մեկը թող ինձ ասի՝ ի՞նչ կապ ունի այս ամէնը նորմալ բանակցային գործընթացի հետ, երբ ուժով մի բան են պարտադրում քեզ, իսկ սեղանի շուրջ էլ ասում են էլի եք ուզում պատրադրենք, թէ ինչ կ’ասենք՝ կստորագրեք. ասաց Արմէն Ռուստամեանը։

«Սա նոյնն է, ոնց որ մէկի գլխին ատրճանակ դնես, նա էլ ստիպուած ստորագրի, յետոյ բանակցային գործընթացի արդիւնքում ստորագրուեց փաստաթուղթ։ Բանակցութիւնների պէտք է գնալ մեր շահերը պաշտպանելու համար։ Այդպիսի մօտեցումով դու չես կարող շահերդ պաշտպանել»,- ասաց նա։

Պատգամաւորի խօսքով՝ ոչ ոք չի պաշտպանի քեզ, եթէ դու տեղիցդ քայլ չես անում․

«Մենք եթէ մէզ չպաշտպանենք, ոչ մի միջազգային հանրութիւն մէզ չի պաշտպանելու։ Ես ասեցի այո, հատուածներ կան, որ ադրբեջանցիները փորձել են առաջ գալ, մերոնք կանգնեցրել են իրենց, չկանգնեցնէին էլի էին գալու։ Պետք է կարողանաս կանգնեցնել իրենց։ Մենք անկարող չենք։ Մարդիկ տեղէր կան, որ իրենց պաշտանելու համար այնպիսի հետաքրքիր լուծումներ են գտել, որովհետեւ իրենց պաշտպանելու խնդիր ունեն։ Այն ժամանակ մենք իրենցից էինք զէնք վերցնում եւ օգտագործում իրենց դէմ»,- ասաց ՀՅԴ գործիչը։

Նրա խօսքով՝ երբեք ոչ մի իշխանութիւն չէն տարել բանակցութիւնների, որ Ղարաբաղը ամրագրուի Ադրբեջանի կազմում, եկաւ Փաշինեանը եւ բոլորիս խաբեց․

«Հիմա Բորելը բացայայտ ասեց, դա էլ հոյ մենք չենք ասում։ Եւրամիութիւնը հոյ գիտի, որ այդպէս է եղել։ Միակ մարդը, ով ստորագրութիւն է դրել փաստաթղթի տակ, որը վերաբերուել Ղարաբաղին, բայց Ղարաբաղը չկայ, դա Փաշինեանն է»,- ասաց նա։

Share