«5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Օրագիր» հաղորդման հիւրն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը:
Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարուել Թուրքիայի ազգային տօնի առիթով Բելգիայում կազմակերպուած ընդունելութեան ժամանակ ՀՀ դեսպանի հասցէին Ադրբեջանի դեսպանի կողմց հնչեցրած սպառնալիքին, Հաեօց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը ՀՀ իշխանութեան արտաքին քաղաքականութեան օրակարգում առաջնահերթութիւն չհամարելու Արարատ Միրզոյեանի յայտարարութեանը, Փաշինեան – Ալիեւ յարաբերութիւնների նկատելի ջերմացմանը, ԱՄՆ նախագահական ընտրութիւնների արդիւնքների հետ կապուած՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի որդեգրած մօտեցումներին եւ այլ հարցերի:
Ստորեւ ներկայացնում ենք մէջբերումներ Կիրոյ Մանոյեանի դիտարկումներից.
-Ադրբեջանի դեսպանի սպառնալիքը վկայում է Ադրբեջանի թշնամական վերաբերմունքի մասին:
-Մեր ԱԳՆ-ն անկազմակերպ վիճակում է, Ադրբեջանին համապատասխան արձագանք չի լինի:
-Արարատ Միրզոյեանի յայտարարութիւնը ուղերձ էր Թուրքիային, որ ինչ ուզում եք, անում ենք:
-Աշխարհը տեսնում է, որ այս իշխանութիւնը վստահելի չէ ու բացի Հայաստանի շահից՝ ծառայում է ուրիշի շահին:
-Ֆրանսիայի սենատի բարձրաստիճան պաշտօնեան ՀՀ ԱԺ նախագահին ասել է՝ Դուք փորձում եք Արցախից ազատուել, բայց Արցախը Հայաստանի սիրտն է:
-Մեզ ասում են՝ գիտեք, չէ՞, որ առանց Հայաստանի համաձայնութեան՝ COP29-ը Բաքւում տեղի չէր ունենայ:
-Նոյնիսկ Լեւոն Տեր Պետրոսեանի ժամանակ ինչ-որ պահից յետոյ միմեանց լսում ու չէինք խանգարում:
-Արցախում էթնիկ զտմանը մասնակցել են Շուշիում տեղակայուած թուրքական ուժերը:
-Ամերիկահայ համայնքը քաղաքական ազդեցութիւն ունի, դրա համար երկու թեկնածուներն էլ խօսել են Արցախի հարցից:
-Ով էլ ընտրուի ԱՄՆ նախագահ, Հայ դատի գրասենեակները նրա հետ պէտք է աշխատեն:
-Այս իշխանութիւնն իրեն հանգիստ չի զգայ, եթէ ընտրուի Թրամփը:
-Նոյնիսկ ՀՀ իշխանութիւնն է խոստովանում, որ COP-ից յետոյ Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիայի դիմել:
Զրոյցի մանրամասները՝ տեսանիւթում