«Զուարթնոց» օդանաւակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը երկար սպասուած քայլ էր․ ԱՄՆ Պետդէպ

«Զուարթնոց» օդանաւակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը երկար սպասուած քայլ էր․ ԱՄՆ Պետդէպ

ԱՄՆ Պետդէպարտամենտը Երեւանի «Զուարթնոց» միջազգային օդանաւակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն անուանել է երկար սպասուած քայլ։ ԱՄՆ Պետքարտուղարութեան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը նշել է, որ իրենք մեկնաբանել են այս հարցը մէկ տարի առաջ՝ պատասխանելով Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչութեան սահմանապահների դուրսբերման գործընթացը գնահատելու խնդրանքին։

«Իհարկէ, դա այն ժամանակ իրադարձութիւնների մտահոգիչ զարգացում էր։ Այս զարգացման մասին այլ մանրամասներ չունեմ: Բայց դա, անկասկած, ողջունելի քայլ կը լինի ճիշտ ուղղութեամբ»,- ասել է Պատելը:

Share