«Փաստ» օրաթերթը գրում է.
Rossaprimavera.ru–ն «Քաղաքագէտ. Հայաստանում ծնւում է «քաղաքական քրիստոնէութիւն»» վերնագրով յօդուածում գրում է, որ Նիկոլ Փաշինեանի դէմ Եկեղեցու գլխաւորած բողոքի ցոյցերը վկայում են այն մասին, որ Հայաստանում «քաղաքական քրիստոնէութիւն» է առաջանում, իր Տելեգրամեան ալիքում գրել է ռուսաստանցի արեւելագէտ եւ քաղաքագէտ Կարինէ Գեւորգեանը։ Նա ուշադրութիւն է հրաւիրել այն փաստի վրայ, որ ցուցարարներին առաջնորդում է գործող արքեպիսկոպոսը, որը ժողովրդի ուշադրութիւնը նեղ քաղաքական խնդիրներից տեղափոխել է ազգային հարցերով չսահմանափակուած «էթիկական եւ գոյաբանական» խնդիրների լուծմանը։
Ըստ արեւելագէտի, չնայած որոշ վերլուծաբանների թերահաւատութեանը ցուցարարների յաղթանակի հաւանականութեան վերաբերեալ, բողոքի ակցիային աջակցել են նաեւ Սփիւռքի ազդեցիկ համայնքները, այդ թւում՝ Եւրոպայի եւ ԱՄՆ-ի։
«Բագրատ արքեպիսկոպոսին որպէս «Կրեմլի գործակալ» եւ Ռոբերտ Քոչարեանի կամ Սերժ Սարգսեանի աջակից ներկայացնելու իշխանութիւնների փորձերը ձախողուել են։Արեւմուտքը, որն առանց այդ էլ բաւական խնդիրներ ունի, դժուար թէ Փաշինեանին ների Սփիւռքի հետ չշփուելու համար։ Եւ, հետեւաբար, նա ոչ միայն չի փրկի նրան, այլ նաեւ շահագրգռուած է ազատուել նրանից, ինչպէս միշտ, այդ ամէնի համար մեղադրելով Ռուսաստանին»,- եզրափակել է Գեւորգեանը։