Ազատութիւն կայանի համաձայն Կառավարութիւնը շարունակում է արտաքին եւ անվտանգային յարաբերութիւնների դիւերսիֆիկացման քաղաքականութիւնը, այսօր ասուլիսի ժամանակ յայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«Ըստ գործադիրի ղեկավարի՝ Երեւանի համար շարունակում է առաջնային մնալ խաղաղութեան օրակարգը եւ երեք սկզբունքների հիման վրայ Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու եւ սահմանների սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու քաղաքականութիւնը»։
Փաշինեանը կրկին շեշտեց երեք սկզբունքները՝ «Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թուականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը, Ալմաթիի հռչակագիրը երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման քաղաքական հիմք է եւ նոր սահման ստեղծելու օրակարգ չկայ, տարածաշրջանային կոմունիկացիաները պէտք է բացուէն դրանց անցման երկրների ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան յարգմամբ՝ հաւասարութեան եւ փոխադարձութեան սկզբունքի հիման վրայ»։
Պէտք է նշել որ Փաշինեանը փորձում է 1991 թուականի Ալմա-Աթայի հռչակագրին հղում կատարելով իրեն ազատել պատասխանատուութիւնից մինչ Ալմա-Աթայի հռչակագիրն շատ տարբեր կէտեր և ձևաչափ է նկատի ունեցել Արցախի ժողովրդի իրաւիւնքների կապակցութեամբ: Մի այլ բան է այն ինչ որ Փաշինեանն է փորձում մանկապարտեզի ուսուցչի պէս նկարչութիւններով ու քարտէսներով համոզել հանրութեանը: