ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման ընթացակարգի կանոնակարգի պաշտօնականացումը

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման ընթացակարգի կանոնակարգի պաշտօնականացումը

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման ընթացակարգի կանոնակարգի պաշտօնականացումը, յայտարարել է ԱՄՆ պետդէպարտամենտի խօսնակ Մեթյու Միլլերը։

Ըստ նրա՝ սա ցոյց է տալիս, որ առաջընթացը հնարաւոր է շարունակական երկխօսութեան միջոցով։

«Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին դէպի կայուն, արժանապատիւ խաղաղութիւն՝ հանուն տարածաշրջանի անվտանգութեան եւ բարգաւաճման», — գրել է նա X սոցիալական ցանցում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կազանեան երկկողմ հանդիպումից յետոյ նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վաւերացրին հայ — ադրբեջանական սահմանազատման յանձնաժողովների կանոնակարգը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյեանն այսօր խորհրդարանում ասել է, որ կողմերն առաջիկայում միմեանց պաշտօնապէս կծանուցէն կանոնակարգի ուժի մէջ մտնելու մասին, ապա յոյս յայտնել, որ սահմանազատման գործընթացը կը շարունակուի:

  • Փաստաթուղթը նախատեսում է, թէ ինչպէս պէտք է իրականացուի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Միակ հիմնական սկզբունքը, որ այնտեղ ամրագրուած է, 1991 թուականի Ալմայ-Աթայի հռչակագիրն է, բայց առանց յստակ քարտէզների:
  • Հայաստանի ընդդիմութիւնը յայտարարել է, որ կանոնակարգի վաւերացումը հակասում է Հայաստանի պետական շահին:
  • Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրութեանը համապատասխանող է ճանաչել։
Share