ԱՄՆ-ը Վրաստանին սպառնում է «յետագայ հետեւանքներով»՝ կապուած ենթադրեալ ընտրական խախտումների հետ, եւ եթէ Թբիլիսին շարունակի իր ներկայիս քաղաքական ընթացքը։
«ՌԻԱ նովոստի»-ն յայտնում է, որ այդ մասին ասել է ԱՄՆ Պետդէպարտամենտի խօսնակ Մեթիւ Միլլերը։ «Մենք այս տարի անընդհատ կոչ ենք արել Վրաստանի կառավարութեանը դադարեցնել իր հակաժողովրդավարական գործողութիւնները եւ վերադառնալ եւրատլանտեան ուղի, չենք բացառում յետագայ հետեւանքները, եթէ Վրաստանի կառավարութեան կողմոնորշումը չփոխուի», -ասել է նա՝ մեկնաբանելով Վրաստանում ընտրութիւնների արդիւնքներն ու երկրի իշխանութիւնների քաղաքականութիւնը։
Միլլերը յաւելել է, որ Վաշինգտոնը միանում է քուէարկութեան ենթադրեալ խախտումների մասին հաղորդումների ամբողջական հետաքննութեան վերաբերեալ միջազգային եւ տեղական դիտորդների կոչերին: