ԱՄՆ-ն Արցախում տեղի ունեցող ցեղասպանութեանը մեղսակից է. Չուլջեան

ԱՄՆ-ն Արցախում տեղի ունեցող ցեղասպանութեանը մեղսակից է. Չուլջեան

Երբ աշխարհում այլ հարցեր են ծագում, Բայդենի վարչակազմը շատ յստակ դատապարտում է դրանք՝ լինի Ուկրաինայի հարցը, թէ ներկայիս Իսրայելի հարցը։ Բայց, դժբախտաբար, լուռ մնացին, երբ տեսան Արցախում տեղի ունեցող ցեղասպանութիւնը։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց  ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ  Չուլջեանը:

«Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով կապ պահել բոլոր նախագահական թեկնածուների հետ։ Եւ, երբ ժամանակը գայ, մենք կանենք ամէն ինչ Բայդենի վարչակազմին պատասխանատուութեան ենթարկելու համար։ ԱՄՆ-ն Արցախում տեղի ունեցող ցեղասպանութեանը մեղսակից է, բայց Հայ դատը կը փորձի վերջ տալ ամերիկեան այս սխալ քաղաքականութեանը»,- ասաց Չուլջեանը։

Նա ընդգծում է՝ ժամանակն է, որ ամերիկահայ գաղութը յստակ պահանջներ ներկայացնի իշխանութեանը։

«Ժամանակն է, որ ամերիկահայ գաղութը, համագործակցելով ամերիկեան կուսակցութիւնների հետ, յստակ պահանջներ ներկայացնի, եւ Ամերիկան յստակ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի կատմամբ։ Ամերիկայի հայ դատի յանձնախումբը այս պահին աշխատում է, որ Բայդենի վարչակազմի սխալ քաղաքականութիւնը փոխուի եւ կ’աշխատի բոլոր թեկնածուների հետ, որպէսզի Ադրբեջանին տրամադրուող ռազմական օժանդակութիւնը ամբողջովի դադարեցուի»,- նշեց Չուլջեանը։

Share