ԱՄՆ-ն նոր պատժամիջոցների ցանկում է մի հայկական ընկերութիւն

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցների ցանկում է մի հայկական ընկերութիւն

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ եւ արտահանման սահմանափակումներ է յայտարարել Ռուսաստանից, Ղրղըզստանից եւ Հայաստանից 71 ընկերութիւնների նկատմամբ, ուրբաթ յայտնել է առեւտրի նախարարութիւնը:

Դաշնային ռեգիստրում հրապարակուած փաստաթղթի համաձայն՝ գերատեսչութիւնն ընդլայնել է արտահանման սահմանափակումների ցանկը 71 ընկերութիւնների նկատմամբ։ Նրանք, ինչպէս որոշել է ԱՄՆ կառավարութիւնը, գործում են Միացեալ Նահանգների ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան շահերին հակառակ, ասւում է փաստաթղթում։

Հրապարակուած ցանկում ներկայացուած են մէկական ընկերութիւն Հայաստանից եւ Ղրղըզստանից, մնացած բոլորը ռուսական են:

Share