ԱՄՆ-ն երբեք չի կապել Ադրբեջանի եւ ՀՀ-իի միջեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը COP29-ի հետ․ Պետքարտուղարութիւն

ԱՄՆ-ն երբեք չի կապել Ադրբեջանի եւ ՀՀ-իի միջեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը COP29-ի հետ․ Պետքարտուղարութիւն

Պետքարտուղարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Մեթիւ Միլլերը ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է, որ ԱՄՆ-ն երբեք չի կապել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան շուրջ համաձայնագրի հնարաւոր ստորագրումը Բաքւում COP29 կլիմայական համաժողովի անցկացման հետ։

«Մենք երբեք չենք կապել այս խաղաղութեան պայմանագիրը COP29-ի հետ: Ընդամէնը մի քանի ամիս առաջ մենք ցանկանում էինք տեսնել խաղաղութեան մասին համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պնդում էինք դրա կնքման անհրաժեշտութիւնը եւ յոյս ունէինք, որ այն կը յաջողուի։ Սակայն դա կախուած է երկու կողմերից, այլ ոչ թէ Միացեալ Նահանգներից»,- նշել է Միլլերը:

Share