ԱՄՆ Պետդէպարտամենտը յատուկ ուշադրութիւն է դարձնում ադրբեջանայ-հայկական սահմանի սահմանազատմանը։ Այս մասին ճեպազրոյցում ասել է ԱՄՆ պէտքարտուղարութեան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները Ադրբեջանի հետ սահմանի վաղաժամկէտ սահմանագծման անհրաժեշտութեան մասին:
Նրա խօսքով, ոչ միայն պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնն է կենտրոնացած ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման խնդրի վրայ. «Սա մի հարց է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրութիւն դարձնել։ Սա այն է, ինչ ոչ միայն պէտքարտուղարը, այլ նաեւ պէտքարտուղարի օգնական Օ’Բրայենը (ԱՄՆ պէտքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայէն), ինչպէս նաեւ աւագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդէպարտամենտի Կովկասեան բանակցութիւնների գծով աւագ խորհրդական Լուի Բոնոյ) շարունակում են կենտրոնանալ դրա վրայ՝ փոխգործակցելով համապատասխան կողմերի հետ»,- ասել է նա: