ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտումը

ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտումը

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ռոն Դեսանտիսը, Նիկի Հեյլին եւ Վիւեկ Ռամասուամին վճռականօրէն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ քրիստոնեայ հայերի էթնիկ զտումը։ Ինչպէս նշուած է Հայ դատի Ամերիկայի   յանձնախմբի տարածած հաղորդագրութեան մէջ, նրանք այս յայտարարութիւնները արել են «The Family Leader» համաժողովի ժամանակ, որը վարել է համաժողովի նախագահ Բոբ Վանդեր Փլաթսը։

Նշելով, որ հայերն առաջին քրիստոնեայ ժողովուրդն են եւ վկայակոչելով Ադրբեջանի կողմից հայ քրիստոնեաների էթնիկ զտումները, Վանդեր Փլաթսը հարցրել է երեք թեկնածուներին, թէ ինչպե՞ս են նրանք ապահովելու, որ քրիստոնեութեան այս հիմ ամրոցը պահպանուի։

Ի պատասխան այդ հարցի Դեսանտիսը նշել է․ «Կարծում եմ, որ Միացեալ Նահանգները պէտք է կագնէն Հայաստանի քրիստոնեաների կողքին։ Կարծում եմ, որ դա վեհ գործ է»։

Նիկի Հեյլին իր պատասխանում ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում, զաւեշտալի է․ «Մենք պէտք է յայտարարէնք Ադրբեջանին դրա մասին»։

Վիւեկ Ռամասուամին տուել է առաւել մանրամասն պատասխան։

« Աշխարհի ամենահին քրիստոնեայ ազգի համարուող 120 հազար հայերը ստիպուած են եղել լքել իրենց տները: Եւ դրա հիմքում աւելի կեղտոտ գաղտնիք կայ։ Մենք ՝ ԱՄՆ կառավարութիւնը, վճարում ենք դրա համար»,- ասել է Ռամասուամին։

Ռամասուամին քննադատել է նաեւ Բայդենի վարչակազմին՝ 907-րդ յօդուածի սահմանափակումները վերացնելու, Ադրբեջանին զինելու եւ հայերին էթնիկ զտումները հրահրելու համար:

Share