Արցախի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստը տեղի կ’ունենայ օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին: Այս մասին յայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչութիւնը։
«Հայաստանի դիմումով հանդիպումը կը կայանայ օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։
ԱՄՆ-ն օգոստոսին նախագահում Է ՄԱԿ-ի ԱԽ-ն եւ ձեւաւորում աշխատանքային ծրագիր։
Յիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցութեամբ արտակարգ նիստ հրաւիրելու խնդրանքով։