ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ Բրիւսելում յուլիսի 15-ին իր, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի յաղթայարման առումով որեւէ կոնկրէտ արդիւնք չի տուել, Բաքուն շարունակում է էթնիկ զտման իր ծրագիրը Լեռնային Ղարաբաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինեանն այս մասին ասել է Կառաւարութեան նիստի մեկնարկին ունեցած ելոյթում։
«Այս հանդիպումը, ցաւօք, Լաչինի միջանցքի բացման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի յաղթայարման առումով որեւէ կոնկրէտ արդիւնքը չտուեց: Քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը յաջորդած իր յայտարարութեան մէջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների եւ անվտանգութեան օրակարգը Ստեփանակերտի եւ Բաքուի միջեւ երկխօսութեան միջոցով հասցէագրելու անհրաժեշտութիւնը»,-ասաց վարչապետը: