Քաղաքագետ, իրաւաբան Ռոբերտ Մարգարեանն իր Ֆէյսբուքի էջում գրառում է կատարել՝
Ապրիլի 1-ից ԱՄՆ-ում իր աշխատանքն է սկսել Հանրային Հեռուստատեսութեան մասնաճիւղը, որն իր հաղորդումները հեռարձակելու է First Channel America անուան ներքոյ:
Հեռուստատեսութեան նպատակի մասին ամենաանկեղծն իր ուղերձում արտայայտուել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նշելով «ապատեղեկատուութեան (նիկոլի իշխանութեան դաւաճանութեան բացայայտման) դէմ պայքարը»: Թէ ո՞ւմ անուղղակի վերահսկողութեան տակ է աշխատում First Channel America-ն դժուար չէ հասկանալ: Հեռուստատեսութեան գործադիր տնօրէնն է Արաքսի Սիմիդեանը՝ շրջակայ միջավայրի նախարար Յակոբ Սիմիդեանի հարազատ քոյրը, որն ի դէպ ԱՄՆ-ում գրանցուած Աննայ Յակոբեանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գանձապահն ու ֆինանսական հարցերով գլխաւոր տնօրէն:
2021 թուականի յունուարին Լոս Անջելես կատարած այցի ժամանակ հէնց նրա մօտ էր հիւրընկալւում ՀՀ վարչապետի կինը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրէն Աննայ Յակոբեանը: Ի դէպ, ԱՄՆ-ում «Իմ քայլը» հիմնադրամը գրանցուած է նրա տան հասցէի վրայ: Այս բացատրութիւնից յետոյ պարզ է դառնում, թէ ինչպե՞ս եւ ո՞ր նպատակով է Հանրային հեռուստատեսութեան մէջ աշխատրանքային փորձ ունեցող ու այսօր Լոս Անջելեսում հաստատուած շնորհալի մարդկանց անտեսելով, հեռուստատեսութեան բնագաւառից միանշանակ հեռու, մասնագիտութեամբ հոգեբան եւ մինչեւ օրս ընտանեկան խնամակալական ընկերութիւնում աշխատող հէնց Արաքսի Սիմիդեանին վստահւում First Channel America-ի ղեկավարութիւնը: