Ալէն Սիմոնեանին եւ իր թիմին Արցախն ընդհանրապէս պէտք չէր, ոչ մի կառոյց էլ իրենց պէտք չէր Արցախից։ Պայքարում էին սրա համար եւ ստացան։ Հայաստանի անուանգութեան սպառնալիքը իրենց յայտարարութիւններն են, ոչ թէ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, ինչպէս Ալէն Սիմոնեանն էր ասում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը՝ խօսելով ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի այն յայտարարութեան մասին, թէ Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում զարգացնելը ուղիղ սպառնալիք է եւ հարուած։
«Միանշանակ պէտք է Արցախի պետական կառոյցները պահպանել եւ շարունակել աշխատանքը»,-ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է Մոսիեանը մեկնաբանում այդ աշխատանքը այն դէպքում, եթէ Արցախը չկայ, վերջինս պատասխանեց․
«Արցախը չկայ, բայց արցախցիներն իրաւունքներ ունեն, որովհետեւ ստիպուած են լքել իրենց հողը։ Իսկ ով պէտք է այդ իրաւունքներին տէր կանգնի, եթէ ոչ Արցախի ժողովրդի ընտրած խորհրդարանը»։
Ինչ վերաբերում է հարցին, թէ արդյօք նախագահ Սամուել Շահրամանեանի հետ հանդիպումներ եղել են, պատգամաւորը պատասխանեց, որ բոլորի հետ են հանդիպումներ ունենում։
Նա նաեւ յայտնեց, որ արցախցի պատգամաւորների մեծ մասը Հայաստանում են եւ պէտք է շարունակէն իրենց գործունէութիւնը։
Լիաննայ Թորոսեան