Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարը վստահ է, որ համաձայնագիրը կազմուել է գոյութենական սպառնալիքի ներքոյ։
«Խաղաղութեան համաձայնագրի» տեքստը կապ չունեն արժանապատիւ, տեւական եւ իսկական խաղաղութեան հետ։ Կարծում է Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսեանը։ Նա այսօր հանդէս է եկել յայտարարութեամբ։
Հովհաննիսեանը համոզուած է, որ որեւէ նման նախապայմանագիր բերելու է յանձնուող կողմի ամբողջական կործանման եւ/կամ նոր պատերազմի ու տարատեսակ վերջնական կորուստների։ «Նա, ով առանց լիազօրութեան իւրացրել ու հեղինակազրկել է ուրիշին պատկանող «Նոր Հայաստան» մաքրամաքուր գաղափարը, հիմա էլ պղծում է «Իրական Հայաստանի» բուն իմաստն ու առաքելութիւնը»,– գրել է նա։ Րաֆֆի Հովհաննիսեանը յիշեցրել է` իրական Հայաստանը, նոյնիսկ ամենադժուար հանգամանքում, հետապնդում եւ պաշտպանում է իր ազգային, պետական ու քաղաքացիական իրաւունքները, ոչ թէ դրանք միանձնեայ զիջում, վաճառում կամ նուիրաբերում է: Նա յաւելել է նաեւ, որ արդի համաձայնագիրը կազմուել է գոյութենական սպառնալիքի ներքոյ, ուստի նոյն միջազգային իրաւունքի ուժով առ ոչինչ է։ Յիշեցնենք` մարտի 13-ին յայտնի դարձաւ, որ Երեւանն ու Բաքուն աւարտել են խաղաղութեան պայմանագրի տեքստի շուրջ բանակցութիւնները՝ համաձայնեցնելով վերջին երկու կէտէրը, որոնք վերաբերում էին սահմանային հատուածներից երրորդ ուժերի (տուեալ դէպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելութեան. խմբ.) դուրսբերմանը եւ միջազգային դատական ատեաններ ներկայացուած հայցերից հրաժարուելուն։